Բավական է սպասեք նրան. եթե նա ցանկանար, ապա Ձեզ հետ կլիներ

47

Քեզ համար դժվար է։ Դա սարսափելի ցավոտ է, երբ քո սիրելի մարդը չի ցանկանում ընտրել քեզ։ Բայց դու պետք է մտածես քո մասին։ Ինչո՞ւ սպասել նրան, ով թքած ունի քո զգացմունքների վրա։ Ինչո՞ւ ծախսել քո թանկագին ժամանակը նրա վրա, ով արժանի չէ։ Բավական է սպասել նրան։ Եթե նա ցանկանար քո հետ լինել, ապա կլիներ։

Չկան բավականաչափ արդարացումներ նրա համար, թե ինչ է նա քեզ հետ անում։

Նա պարզապես որոշել է հանձնվել։ Նա անգամ չի ուզում հանուն քեզ պայքարել, այլ դրա փոխարել՝ պայքարում է քո դեմ։ Նա չի կարող ընտրություն կատարել քո և նրա միջև։ Միթե՞ դու չես տեսնում, որ նրա անվճռականությունը իրենից հենց վճիռ է ներկայացնում։ Եթե նա իսկապես սիրեր քեզ, ապա անգամ չէր մտածի ընտրության մասին։

Նա գիտեր, որ քեզ համար ցավոտ կլինի, բայց շարունակեց այդ խաղը։ Նա ցանկացավ մի քիչ քեզ հետ լինել, ապա հոգնել և գնաց նրա մոտ։ Չի կարելի երկու խաղ խաղալ։ Պետք է որոշում կայացնել և ոչ մեկի զգացմունքների հետ չխաղալ։

Հուսով եմ՝ դու կհասկանաս, որ նա արժանի չէ քո սիրուն և ուշադրությանը։

Դա երևում է այն բանից, թե ինչպես է նա քեզ հետ վարվել։ Այնսպես որ, լսիր և ազատվիր նրանից ու որքան արագ՝ այնքան լավ։

Դու, իհարկե, կարող ես տառապել։ Կլինեն օրեր, երբ սարսափելի վատ կզգաս քեզ, ամեն ինչ կհիշեցնի նրան՝ ռադիոյի երգերը, բույրերը…

Կլինեն օրեր, երբ դու կցանկանաս զանգահարել նրան ու խնդրել՝ նորից սկսել։ Այդ ժամանալ կհասկանաս, որ դա այն սերը չէ, որին դու արժանի ես… որովհետև իսկական սերը չեն խնդրում։

Նա պարզապես երբեք չի սիրել քեզ այնպես, որ կարողանա պայքարել քեզ համար։ Ամեն ինչում նա է մեղավոր, իսկ քո հետ ամեն ինչ կարգին է։ Եթե նա բավականաչափ հիմար է եղել՝ քեզնից գնալու համար, եղիր այնքան խելացի, որ կարողանաս բաց թողնել նրան։ Նա քո համար դաս է եղել, որը սովորեցրել է՝ ինչ վերաբերմունք չպետք է թույլ տաս քո հանդեպ։

Եթե նա երբևէ ամեն ինչ հասկանա և ցանկանա վերադառնալ, մի թող նրան։ Նա արդեն կայացրել է իր որոշումը և եթե ցանկանար լինել քեզ հետ, ապա կլիներ։