Փոքրիկ մոլորված շնիկի և նրա տիրոջ հուզիչ հանդիպումը

42

Լունա անունով փոքր շան մասին այս տեսահոլովակը գրավել է Համացանցը և ցնցել շատերին։ Ինչ-որ բան պատահեց և այս փոքրիկը կորավ խոշոր քաղաքում։

Նա թաքնվեց մեքենայի տակ և ձայն արձակեց։ Վախից ու ցրտից նրա մոտ ուժեղ դող էր սկսվել։ Շատերը եկան, բայց շնիկը ոչ ոքի մոտ չթողեց. նա չգիտեր այդ մարդկանց և շատ էր սպասում իր տիրոջը։

Խեղճ փոքրիկը ողջ ընթացքում սարսափելի սթրեսի մեջ էր. վախ, սով, սպասումներ… Բոլորը միաժամանակ։

Իհարկե, այս պատկերը շատերի մոտ կարեկցանք առաջացրեց, և սովորական անցորդները փորձեցին նրան օգնել, բայց բոլոր փորձերն ապարդյուն էին։ Ինչ-որ մեկը դիմեց անտուն շների կացարան։ Կամավորներն, ովքեր մեծ փորձ ունեին այդպիսի կենդանիների հետ, նույնպես այնտեղ էին, բայց կրկին հանդիպեցին դժվարությունների։

Վախից շունը գրեթե չէր շարժվում, և կամավորներին մեծ դժվարությամբ հաջողվեց հանել նրան մեքենայի տակից, ուտելիք տալ և տաքացնել։ Իսկ ավելի ուշ նրան վերադարձրին տիրոջը, որն այս ողջ ընթացքում փնտրում էր նրան։ Նրա ուրախությանը չափ չկար! Այդ բոլոր հույզերը ֆիքսվել են տեսահոլովակում։

Իսկ այս հանդիպումը տեղի ունեցավ շնիկի փոքրիկ չիպի շնորհիվ։ Եթե դա չլիներ՝ շունը կհայտնվեր կացարանում, իսկ տերը նրան այլևս չէր տեսնի։

Բայց նա նախապես նկատի էր ունեցել նման իրավիճակ, և դա նրանց երկուսին էլ փրկեց բաժանումից։