50-ամյա Ջենիֆեր Լոպեսը չի վախենում փողոց դուրս գալ առանց դիմահարդարման

74

Պապարացիները 50-ամյա Ջեյ Լոյին նկատել են Նյու Յորքի փողոցներում և սկսել են լուսանկարել՝ փորձելով ցույց տալ, որ կյանքում նա այնքան էլ իդեալական չէ, ինչպես թվում է ինստագրամում։

Բայց պարզվում է, որ նա իսկապես հրաշալի է։ Ջենիֆերը շատ է մարզվում և, իհարկե, շատ գումար է ներդնում՝ կոսմետոլոգների և այլ մասնագետների այցելու համար։ Չէ՞ որ նրա արտաքին տեսքը բեմում և լուսանկարներում նրա հաջողության գրավականն են։

Բնական է, որ Ջենիֆերն իր դեմքին թույլ է տալիս հանգստանալ համերգների ժամանակ օգտագործվող տոննաներով կոսմետիկայից։

Նշենք նաև, որ մյուս տարի նա ամուսնանում է Ալեքս Ռոդրիգեսի հետ։ Վստահ ենք, որ նա ամենագեղեցիկ հարսնացուն կլինի։

Իսկ այժմ նա նկարահանվում է «Marry Me» ֆիլմում՝ Օուեն Ուիլսոնի հետ։

20 տարի առաջ նրանք միասին նկարահանվել են «Անակոնդա» ֆիլմում։