4 ամենաքնքուշ տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանի

326

Քնքուշ տղամարդը յուրաքանչյուր կնոջ երազանքն է։ Իմացեք՝ արդյո՞ք Ձեզ ընտրյալը մտնում է այս ցուցակի մեջ։

Վարկանշային ցուցակի 4-րդ տեղում Կշեռք-տղամարդիկ են։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընտանիքի մարդիկ են։ Նրանց համար ընտանիքը հոգատարության, սիրո և հոգևոր ջերմության հիմքն է։ Այդ պատճառով՝ նրանք շատ բանի են պատրաստ, որպեսզի կինն իրեն երջանիկ ու հարմարավետ զգա ընտանիքում։ Կշեռքները շատ կրքոտ են, բայց նրանց կիրքը փափուկ, նուրբ և ռոմանտիկ է։ Նրանք՝ որպես հարաբերություններում ներդաշնակություն փնտրող անձինք, պատրաստ են տալ և վերցնել, քանի որ իրենք նույնպես քնքուշ ու զգացմունքային դրսևորումների արժանանալու կարիք ունեն։

Խեցգետինները 3-րդ տեղում են։ Նրանք իրենց նրբությամբ կարող են պարուրել սիրելիին ողջ ազատ ժամանակ։ Աշխատանքն ու կարևոր գործերը նրանց անկեղծության և զգացմունքայնության համար խոչընդոտ չեն։ Եթե նա ազատ րոպե ունենա, ապա այպայման իր կեսին հուզիչ նամակ կամ ձայնային հաղորդագրություն կուղարկի։ Խեցգետինների սերն իրական է, և նրանք հավատարիմ են մինչև վերջ։ Այս մարդիկ պաստրաստ են զուգընկերոջը մաքսիմում հաճույք պատճառել՝ գտնվելով նրանց կողքին։ Խեցգետինների հետ հարաբերությունները միշտ քնքշության հրավառություն են։

Երկրորդ տեղում Ցուլերն են։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են իրենց քնքշությունն արտահայտել նվերների, անակնկալների, ուշադրության, հաճելի հանդիպումների և ինտիմ հարաբերությունների միջոցով։ Նրանք սիրում են ոչ միայն տալ իրենց էներգիան, այլև փոխադարձ ջերմություն ստանալ։ Այս տղամարդիկ ունակ են իսկական զգացմունքների և վստահելի հարաբերությունների։

Ամենաքնքուշ տղամարդիկ Ձկներն են։ Հենց նրանք են արժանի ամենաառատաձեռն կերպով քնքշություն տվող մարդկանց տիտղոսին։ Այս տղամարդիկ ունեն բնությունից օժտված նրբություն ու զգացմունքայնություն։ Նրանք կնոջ մասին հոգ են տանում ծաղկի պես և երբեք չեն դավաճանի սիրելիին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ տակտիլ են. սիրում են հպումներ, համբույրներ, գրկախառնություններ և սեքս։ Ինտիմ հարաբերություններում նախընտրում են նրբություն և սահունություն։ Նրանք կարող են շատ բան տալ, չնայած, որ իրենք նույնպես ջերմության կարիք ունեն։