Աստված քեզ տալիս է ոչ թե նրան, ում ցանկանում ես, այլ նրան ով քեզ պետք է

32

Մենք մտածում ենք, որ ինքներս գիտենք՝ ինչն է մեզ համար ավելի լավ։ Վստահ ենք, որ կյանքն իդեալական կլիներ, եթե հանգամանքները թույլ տային, բայց ամեն ինչ այդքան էլ հարթ չի ստացվում, ինչպես մենք էինք ցանկանում։ Ինչո՞ւ։

Ինչո՞ւ է այդքան վատ բան տեղի ունենում բարի մարդկանց հետ, անգամ եթե նրանք ոչինչ չեն արել՝ դրան արժանանալու համար։

Երբեմն դու այնքան շատ ես ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ուզում, որ չես կարող այն ստանալ։

Դա հատկապես լինում է սիրո դեպքում. դու ուզում ես կոնկրետ մարդու, մտածում ես, որ նա համապատասխանում է քեզ և միակն է, ով կարող է քեզ երջանիկ դարձնել։ Դու անում ես այն, ինչ պետք է, բայց չես կարողանում հասնել նրան։

Որքան էլ շատ ջանք գործադրես՝ չես կարող այնպես անել, որ նա քոնը լինի։

Ահա թե ինչու պետք է մտածես բոլոր այն դեպքերի մասին, երբ կորցրել ես ինչ-որ մեկին՝ մտածելով, որ դա վատագույնն էր, որ կարող էր տեղի ունենալ քեզ հետ։ Դու պետք է մտածես բոլոր բաժանումների մասին, երբ քեզ թվացել է, որ դա աշխարհի վերջն է… Բոլոր այն պահերը, որոնցից հետո հետո հասկացել ես, որ բաժանումն ավելի լավ էր, որովհետև այդ մարդը «թունավոր» էր։

Ողջ ցավոտ փորձը կյանքի դաս է դարձել, որն օգնել է քեզ ավելի լավը դառնալ։ Այնպես որ, խնդրելու փոխարեն, որ Աստված քեզ տա այն մարդուն, ում ցանկանում ես, աղոթիր, որ տա նրան, ով քեզ պետք է՝ անգամ եթե չես գիտակցում դա։

Աստված իր պլաններն ունի և նա միշտ գիտի, թե որն է մեզ համար լավագույնը։ Նա կուղղորդի քեզ նրա մոտ, ով քեզ իսկապես պետք է և ով կարող է բուժել քո սիրտը։

Ցանկացած մարդ քո կյանքում նպատակ ունի՝ ինչ-որ բան սովորեցնել, քեզ ավելի ուժեղ և լավը դարձնել ու օգնել զարգանալ։ Պարզապես հիշիր, որ քո ճանապարհին եղած ամեն քարը նրա համար չէր, որ դու ընկնեիր, այլ նրա՝ որ դու սովորեիր առաջ գնալ՝ չնայած խոչընդոտներին։

Հիշիր, որ ցանկացած վատ իրավիճակում կարելի է լավ բան տեսնել։ Ամեն ինչ հատուկ նպատակով է տեղի ունենում։ Մի կորցրու հավատդ, որ կհանդիպես նրան, ով լավագույնը կլինի քեզ համար։