4 նշան, որոնք հուշում են, որ ձեզ վիճակված չէ միասին լինել

100

Երբ մենք միայնակ ենք, պարզ գիտակցում ենք, թե ինչպիսի մարդ կցանկանայինք տեսնել մեր կողքին։

Մենք հասկանում ենք՝ ինչ հայացքներով ու արժեքներով մարդ է մեզ պետք, բայց հաճախ, երբ սիրահարվում ենք՝ մոռանում ենք այդ մասին։

Մենք աչք ենք փակում նրա վրա, որ նա կարող է չհամապատասխանել մեր պահանջներին, պարզապես սիրահարված ենք և հույս ունենք, որ ամեն ինչի վրա կարելի է աշխատել։

Բայց ոչ։ Եթե Ձեր հարաբերություններում առկա են հետևյալ 4 պահերը, ապա դուք չպետք է միասին լինեք՝ որքան էլ ցանկանաք դա։

1. Ժամանակի մեծ մասը Դուք բացասական բաներից փորձում եք դրականը դուրս բերել։

Հարաբերությունները երբեք իդեալական լավ չեն լինում, բայց եթե ձեր մոտ միշտ ամեն ինչ վատ է, մշտական վեճեր ու անհասկացվածություն կա, և Դուք ամեն գնով փորձում եք այնտեղ ինչ-որ լավ բան գտնել, ապա այդպիսի հարաբերությունները չարժե պահել։ Դա ժամանակի և ջանքերի ավելորդ կորուստ է։

2. Դուք ամուր ընկերական հարաբերությունների տեսքով հիմք չունեք։

Ցանկացած ռոմանտիկ հարաբերություններում պետք է ամուր ընկերություն լինի, քանի որ ընկերների հանդեպ մենք այլ վերաբերմունք և այլ պատասխանատվություն ունենք։ Եվ եթե դուք իրար, առաջին հերթին, ընկեր համարեք, այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի։ Իսկ հակառակի դեպքում՝ ոչ։

3. Ձեր սերն ավելի շուտ պրագմատիկ է, քան հուզական։

Եթե ձեզ հարցնեն՝ ինչու եք միասին, ապա գործնական պատճառների մի ամբողջ ցուցակ կներկայացնեք, թե ինչու է ձեր միասին լինելը տրամաբանական։ Բայց սերը ոչ միշտ է տրամաբանված։ Իսկական սիրո համար շատ պատճառներ պետք չեն։

4. Դուք փորձում եք ինչ-որ բան փոխել իրար մեջ։

Սերը նաև ընդունումն ու հարգանքն է։ Դուք պետք է ընդունեք միմյանց այն կողմերը, որոնք կարող են ձեզ դուր չգալ։ Սերը հենց դրանում է կայանում։