Ինչպես պատրաստել սուրճով տորթ

Ո՞վ չի սիրում սուրճը վայելել քաղցր տորթով։

Իսկ եթե այս երկուսը խառնե՞նք:

Կստացվի սուրճով տորթ, որի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը ներկայացնում ենք ստորև։

Բաղասրամասեր՝

  • Խմորի համար՝
  • 100 գրամ կարագ
  • 0,5 բաժակ այլուր
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 2 ձու
  • 4 ճաշի գդալ կակաո
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • Մուսի համար՝
  • 2 ճաշի գդալ լուծվող սուրճ
  • 8 ձվի դեղնուց
  • 1 բաժակ շաքարի փոշի
  • 500 մլ սերուցք
  • 2 ճաշի գդալ դոնդողանյութ

Պատրաստման եղանակը՝

Խմորը պատրաստելու համար. կարագը հալեցնել և խառնել կակաոյին, վերցնել կրակից, ավելացնել շաքարավազն ու խառնել մինչև լուծվի։

Ավելացնել ձվերը, խառնել, ապա ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը։

Խառնել, լցնել յուղապատ տարայի մեջ ու թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Հանել ջեռոցից, թողնել հովանա։

Մուսի պատրաստման համար. դոնդողանյութը թրջել ջրով, թողնել, որ ուռչի։

Շաքարի փոշիով և 8 ճաշի գդալ ջրով օշարակ եփել։ Սուրճը լուծել 4 ճաշի գդալ ջրում։

Ձվի դեղնուցները հարել, խառնելով ավելացնել տաք օշարակը, հարել՝ մինչև ստացվի կրեմանման զանգված։

Ավելացնել դոնդողանյութը, արագ խառնել, ապա ավելացնել սուրճն ու կրկին խառնել։

Ստացված մուսը լցնել հովացած խմորի շերտի վրա և 1 ժամով դնել սառնարանը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ