Գոյություն ունեն մարդիկ, որոնց հետ առողջ ու երջանիկ հարաբերություններ կառուցելն իսկապես բարդ է կամ գրեթե անհնարին:
Մոլեռանդ կարիերիստներ
Մարդկանց, որոնք ավելի շատ մտածում են աշխատանքի, քան հարաբերությունների մասին, չարժե դիտարկել հավանական զուգընկերոջ դերում: Թեև սկզբում դուք կարող եք հպարտանալ նման աշխատասեր զուգընկերոջով, սակայն, ի վերջո, ձեզ դժվար թե սկսի դուր գալ հազվադեպ ու մեկժամյա հանդիպումների գրաֆիկը:
Կախվածության հակում ունեցող մարդիկ
Ալկոհոլից, թմրանյութերից կամ ցանկացած այլ բանից կախվածություն ունեցող մարդիկ դժվար են կարողանում հրաժարվել այդ ամենից՝ նույնիսկ հանուն սիրելի մարդկանց: Նման կախվածությունների պատճառով ոչ միայն հարաբերություններ են կործանվում, այլև՝ ընտանիքներ:
Եսասերներ
Նման մարդիկ ոչ միայն պարզապես սիրում են իրենք իրենց, այլև մոռանում ուրիշների մասին, և դա համարում են նորմալ: Երբեմն նրանք մոռանում են հարցնել դիմացինին, թե ինչպես է նա, էլ չասենք հոգատարության մասին:
Ողբերգության թագուհիներն ու թագավորները
Այս մարդիկ սովոր են ամեն բանի մեջ ողբերգություն տեսնել, նրանք համոզված են, որ բոլորն իրենց դեմ են. գործընկերները, սիրած մարդը, ազգականները: Ձեզ մնում է որոշել՝ ցանկանում եք արդյոք հոգ տանել ու անընդհատ հանգստացնել նման մարդու, թե ոչ:
Ստախոսներ
Նման մարդիկ սկսում են ստեր հորինել իրենց մասին առաջին իսկ հանդիպումից և հետագայում այդպես էլ կանգ չեն առնում: Նրանք ոչ միայն չափազանցնում են իրենց մասին փաստերը, այլև փոխում դրանք: Նման մարդիկ վստահություն չեն ներշնչում, իսկ առանց վստահության հարաբերություններ չեն կառուցվում:
Հիվանդագին խանդոտներ
Խանդոտ զուգընկերոջ հետ կյանքը կարող է նմանվել իտալական մելոդրամայի, սակայն երբ նա խանդում է ձեզ բոլորի ու ամենի հանդեպ, ինչպես, օրինակ, գործընկերների, նախկին ընկերոջ, պատահական անցորդի կամ ծանոթների, դա կարող է հասցնել խելացնորության: Էլ չասենք մնացած վատ հետևանքների մասին:
Հավերժ քննադատներ
Այս մարդկանց ձեր մեջ դուր չի գալիս ամենը՝ հագուկապից մինչև վարվեցողություն։ Հաճախ նման մարդկանց թվում է, թե նրանք հոգ են տանում ձեր մասին, սակայն ոչ մի լավ բանի նման հարաբերությունները, որպես կանոն, չեն հանգեցնում։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: