Չստացված հարաբերությունների նախանշաններ

1. Սխալ առաջինծնողների հետքերով

Ընտանեկան թերապիայի տեսության համաձայն՝ ընտանիքի զարգացման առաջին փուլի գլխավոր դերում հենց ինքդ ես: Այս փուլում մենակ ես ապրում, սովորում ես ապահովել քեզ, շփվում ես պոտենցիալ զուգընկերների հետ: Նման փորձից հետո նոր ընտանիք կմտնես արդեն մասամբ կազմավորված: Իսկ հասարակության ծնողական բջիջից միանգամից նոր ընտանիք ստեղծելու դեպքում նոր կանոնների, փոխհարաբերությունների նոր ձեւերի բարդ խառնուրդ կունենաս, որոնք գոյություն են ունեցել քո եւ զուգընկերոջդ ընտանիքում:

Այս շրջանն օգնում է նաեւ հարաբերություններում ճիշտ հեռավորություն պահպանել ծնողներից եւ խուսափել ընտանեկան կյանքում նրանց հաճախակի եւ ակտիվ միջամտությունից:

2. Երկրորդ սխալնույն պարը պարելը

Շատ աղջիկներ այս հնարքը կատարում են նախանձելի համառությամբ. «ամուսնանում են միեւնույն տղայի հետ»: Բոլորս էլ այս կամ այն չափով կրկնում ենք սեփական հիվանդագին փորձը: Եվ եթե քեզ ցավ պատճառած անհաջող հարաբերությունների փորձ ունես, բոլոր հնարավորությունները կան, որ վաղ թե ուշ նորից այդ փորձը կրկնող զուգընկերոջ ընտրելու գայթակղությունը կառաջանա:

Նման սխալից ապահովագրվելու համար ազնվորեն հետ նայիր ու ինքդ քեզ համար մի քանի հարցի պատասխանիր: Ինչպիսի՞ն էր առաջին ընկերդ: Ինչո՞ւ ձեր հարաբերություններից ոչինչ չստացվեց: Եվ արդյո՞ք նոր ընկերոջդ մեջ նախկինին հիշեցնող ինչ-որ բան կա:

3. Երրորդ սխալնպատակների անհամապատասխանություն

Ամենայն հավանականությամբ, յուրաքանչյուր կնոջ կյանքում եղել է տղամարդ, որը մատանիով, ծաղիկներով եւ լուրջ դեմքով «հարաբերություններ» է առաջարկել: Եթե նպատակները համընկել են, լավ է, իսկ եթե ոչ, ուրեմն այդ սիրավեպը դատապարտված է կործանման: Քանի որ, ճիշտ է, նպատակները չեն համընկնում. նրան տուն է պետք, քեզ՝ քամի այդ տանը:

Հոգեբանները խորհուրդ են տալիս. ամեն անգամ, երբ մտածում ես հարաբերությունների մասին կամ հանդիպում ես տղամարդու, որի համար սիրտդ ավելի արագ է բաբախում, ինքդ քեզ անկեղծորեն խոստովանիր, թե ի՞նչ ես իրականում ուզում նրանից: Տարբերակները կարող են բազմաթիվ լինել. երկշաբաթյա գլխապտույտ սիրավեպից մինչեւ բազմազավակ ընտանիքի ստեղծում:

Ի դեպ, երկխոսություն վարելու ունակությունը՝ հարցերին պատասխանելը, դրանք լսելը, ժամանակին ու տեղին խոսելը, շատ բան կարող է ասել տղամարդու մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: