Նախանշաններ առ այն, որ ձեր հարաբերությունները հիանալի են զարգանում

Սիրային հարաբերություններն իրենց բնույթով մեծապես տարբերվում են այլ տեսակ հարաբերություններից։ Սիրային զույգերի միջեւ ոչ մի արյունակցական կամ գենետիկ կապեր չկան։ Մեր զուգընկերոջը հենց մենք ենք ընտրում. չպետք է մոռանալ նաեւ սեռական հարաբերությունների մասին։

Ներկայացնում ենք նախանշաններ, որոնք վկայում են, որ ձեր հարաբերությունները հիանալի են զարգանում։

1. Դուք ինքնուրույն եք

Ճիշտ հարաբերություններում դուք չեք վախենում ցույց տալ ձեր իրական դեմքը եւ չեք կորցնում այն դիմակը, որը սովորաբար կրում եք հասարակության մեջ։ Դուք կարողանում եք արտահայտել ձեր կարծիքն ու տեսակետը եւ այնպիսին եք, ինչպիս կաք։

2. Դուք անհատականություն եք

Նույնիսկ եթե ձեր երկրորդ կեսը որոշակի սահմանափակումներ է դրել ձեր առջեւ, սակայն արդյունքում դուք պահպանել ձեր սեփական անհատականությունը, «եսը» ու ձեր հետաքրքրությունները, ուրեմն ձեր հարաբերությունները ճիշտ ուղիով են ընթանում։ Առողջ հարաբերություններում զույգերը հարգում են միմյանց կատարած քայլերն ու ընդունած որոշումները։

3. Դուք երկուսդ էլ ցանկանում եք անհատական զարգացում ունենալ

Եվ զույգերի միության, եւ նրանց առանձին անհատների զարգացման համար պետք է գերակա լինի առաջընթաց ունենալու ցանկությունը։ Ձեր զուգընկերոջ ինքնազարգացմանը խոչընդոտելու քայլերը վկայում են վախի մասին։ Սակայն ամուր հարաբերություններում վախի եւ կորուստի զգացումները տեղ չունեն։

4. Դուք «տարածություն եք պահպանում» իրարից

Միմյանցից «տարածություն պահելը» մյուսի մոտ սիրո եւ հարգանքի զգացում է առաջացնում։ Սա նշանակում է, որ դուք ոչ միայն կարողանում եք լսել ձեր զուգընկերոջը, այլեւ ցույց տալ, թե նա ինչ մեծ կաեւորություն ունի ձեզ համար։ Սա վկայում է այն մասին, որ դուք լիովին եւ խորապես ճանաչում եւ հասկանում եք ձեր ընտրյալին։

5. Դուք հանգիստ մարդ եք

Կյանքի ընթացքում բոլորն էլ դժվարությունների, հիասթափության եւ հուսահատության ակնթարթներ զգում են, սակայն պետք է կարողանալ այս ամենը շատ հանգիստ ու հանդարտ հաղթահարել։ Սթրեսային իրավիճակները անխուսափելի են, պարզապես հարկավոր է առանց բախումների դուրս գալիս ու ազատվել դրանիցից։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: