Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Բաղադրիչներ

  • կարագ — 200 գ
  • ալյուր — 330 գ
  • վանիլին — 2 գ
  • աղ — մեկ պտղունց
  • թթվասեր — 700 գ
  • բալ — 600 գ (առանց կորիզ)
  • շաքարավազ — 200 գ
  • փխրեցուցիչ — 1թ/գ
  • շոկոլադ սև — 1թ/գ (քերած)

Պատրաստման եղանակը

Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, աղը, վանիլինը, փխրեցուցիչը, սառեցրած կարագն ու ձեռքերով տրորելով վերածում զանգվածը փշրանքի: Ավելացնում ենք 200 գ թթվասերը և հունցում փափուկ խմոր:

Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու տեղափոխում սառնարան 30-40
րոպեով:

Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Դնում ենք բալը քամիչի մեջ, որպեսզի քամվի (շատ կարևոր է, որ բալը լինի չոր, առանց հյութի):

Հանում ենք խմորը սառնարանից, բաժանում մի քանի գնդի, գրտնակով բացում ենք
յուրաքանչյուր գունդը և կտրատում երկար շերտերով:

Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Ապա դնում ենք քամված բալը յուրաքանչյուր շերտի երկայնքով և ամրացնում խմորի
ծայրերը:

Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Ձողիկները դնում ենք տապակի վրա միացնում ծայրով վերև և թխում ջեռոցում 25-30
րոպե 180 աստիճանում:

Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Պատրաստի ձողիկները հանում ենք ջեռոցից և թողնում, որ սառչեն:

Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Կրեմի համար հարում ենք 500 գ թթվասերն ու շաքարավազը:

Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Շարում ենք ձողիկները շարքով, իրար վրա:

Առաջին շարքում դնում ենք 5 ձողիկ և վրան քսում պատրաստի կրեմը, ապա վրան շարում ենք ևս 4 ձողիկ և կրկին պատում կրեմով ու այդպես շարունակ, մինչև ձողիկները վերջանան:

Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Ապա մնացած կրեմով ամբողջությամբ պատում ենք տորթն ու վրան շաղ տալիս քերած շոկոլադը: Պատրաստի թխվածքը թողնում ենք 4-5 ժամ, որպեսզի կրեմը ներծծվի, և կարելի է մատուցել:

Յուրահատուկ տորթ, որը կարող է լինել հյուրասիրության հիանալի տարբերակ

Ի դեպ, տորթ «Անտառի խրճիթ»-ում բալի փոխարեն կարելի է դնել ցանկացած այլ հատապտուղ կամ միրգ, իսկ վրան քերած շոկոլադի փոխարեն կարելի է շաղ տալ կոկոսի քերուկ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ