Ցնցող տեսք ունեցող կանանց վեց կանոն

Կան շատ կանայք, որոնք կարծես տարիքի հետ չծերանան։ Եվ մաշկն է մաքուր, և կնճիռներ գրեթե չկան, և այնքան հաճախ են ժպտում, կարծես իրենց մոտ ամեն բան միշտ շատ լավ է։

Եթե հարցնենք նրանց, կպարզվի, որ ամեն մեկն էլ երիտասարդության իր գաղտնիքն ունի։

Առաջին կանոնը՝ հետևեք մարսողությանը։

Աղիները պետք է աշխատեն ժամացույցի նման։ Եթե ստամոքսն ու աղիները առողջ են, օրգանիզմը ծաղկում է, իսկ դրանց առողջությունն առաջին հերթին կախված է մեր ընդունած սնունդիդ։

Ի դեպ, շատ կարևոր է ջրի օգտագործումը. մաշկի վիճակը, մարմնի սլցիկությունը և էներգիան շատ ժամանակ կախված են մեր ընդունած ջրի քանակից։

Երկրորդ կանոնը՝ լիարժեք քուն

Քնատությունը մաշկի և մազերի գեղեցկության ամենամեծ թշնամին է։ Փորձեք քնել այնպես, որ կարողանաք լավ հագենալ քնից։ Քնի շնորհիվ ոչ միայն մեր մարմինն է հանգստանում ու թուլանում, այլև հոգեպես ենք մենք մաքրվում, դուրս են գալիս բացասական հույզերն ու ավելորդ ինֆորմացիան և հիշողության մեջ մնում են միայն փաստերը։

Երրորդ կանոնը՝ մաքուր օդը գեղեցկության ամենալավ ընկերն է

Եթե դուք ողջ օրը նստած եք աշխատավայրում, ապա փորձեք տուն գնալ ոտքով գոնե մի քանի կանգառ։ Պատուհանները պետք է հանարավորինս շատ բացել, ձմռանը՝ առավել ևս։

Չորրորդ կանոն՝ վիտամիններ

Որտեղ են գտնվում վիտամինները, բոլորս էլ շատ լավ գիտենք, միայն թե մի փոքրիկ հուշում կարելի է անել ձմռան համար. ձմռանը վիտամինների աղբյուր են տարբեր չրերը։ Այնպես որ չրերով կոմպոտներ եփեք, ծիրանաչիրն ու չամիչն ավելացրեք վարսակի փաթիլներին առավոտյան, մասուրով թեյ խմեք, որը նույնպես հարուստ է վիտամիններով։

Հինգերորդ կանոն՝ ներքին տրամադրվածություն և հոգեվիճակ

Երիտասարդության պահպանման մյուս գաղտնիքն էլ բացասական հույզերից զերծ մնալն է։ Սա պակաս կարևոր չէ, քան վերը թվարկվածները։

Եթե դուք կատակում և ծիծաղում եք, եթե բարեսիրտ եք շրջապատի նկատմամբ, չեք նախանձում, եթե ունեք սիրելի զբաղմունք, ապա ձեր ծերությունը երիտասարդ դեմք կունենա և պլաստիկ վիրահատությունների կարիք չեք ունենա։

Վեցերորդ կանոն. կնոջ տարիքը մատնում են նրա վիզն ու ձեռքերը

Հնարավորինս խնամեք ձեր ձեռքերը, անպայման ձեռնոցներ օգտագործեք, երբ դրսում ջերմաստիճանը իջնում է +4-ից։

Մի մոռացեք նաև ռետինե ձեռնոցների մասին տնային գործեր անելիս։ Անպայման պաշտպանիչ և սնուցող քսուկներ օգտագործեք։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ