Ինչպես արագ վերացնել լորձն ու խորխը կոկորդից և կրծքավանդակից

53

Կոկորդում խորխն ու փակված քիթը հազի և շնչառական խնդիրների ամենատարածված պատճառն է։

Չնայած, որ այս խնդիրը կյանքին չի սպառնում, բայց ամեն դեպքում ազդում է կյանքի որակի վրա։

Մեղր և լիմոն

Սա հզոր միջոց է իր հակասնկային և հակամանրէային հատկությունների շնորհիվ։

  • 1 ճ.գ. օրգանիկ մեղր
  • 2 ճ.գ. լիմոնի հյութ

Խառնեք այս բաղադրիչներն իրար և կերեք օրական երեք անգամ։

Կոճապղպեղ

Կոճապղպեղն անկասկած ամենահզոր հակամանրէային և հակավիրուսային միջոցն է։

Բաղադրությունը

  • 2 բաժակ ջուր
  • 1 թեյի գդալ պղպեղ
  • 6-7 կտոր կոճապղպեղ
  • 1 ճ.գ. մեղր

Պատրաստման եղանակը

Տաքացրեք ջուր և ավելացրեք պղպեղն ու կոճապղպեղը, երբ այն եռա։ Կաթսայի կափարիչը մի քանի րոպեով փակեք։ Հանեք կրակից և թողեք սառչի։ Հետո ավելացրեք մեղրը։ Խմել ամեն օր 2-3 բաժակ։

Քրքում

Սա նույնպես հզոր հակամանրէային և հակաբորբոքային հատկություններով օժտված համեմունք է։

Բաղադրությունը

  • 1 բաժակ տաք ջուր
  • ½ թ.գ. աղ
  • 1 թ.գ. քրքում։

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները և օրական մի քանի անգամ դրանով ողողեք կոկորդը։ Այն շատ արագ կվերացնի խորխը և կբուժի շնչուղիների ցանկացած վարակ։

Մեկնաբանություններ