Քնելուց առաջ գիրք կարդալը շատ օգտակար է, ահա թե ինչու

Անգամ շատ զբաղված մարդիկ կարող են ժամանակ գտնել՝ ընթերցանությանը հատկացնելու համար։ ընթերցանությունը երբեք դուրս չի գա նորաձևությունից։

Ընթերցանության առավելությունների մեջ կարելի է նշել. բառապաշարի ընդլայնումը, հիշողության լավացումը, վերլուծական կարողությունների կատարելագործումը, երևակայության զարգացումը, կենտրոնացվածության բարձևացումը և այլն։

Մենք ձեզ կպատմենք, թե ինչու է քնելուց առաջ գիրք կարդալը լավ գաղափար։

Դուք ավելի լավ կքնեք

Ընթերցանություն օգնում է քուն մտնելուն։ Վերհիշեք, թե ինչպես էիք մանուկ հասակում ծնողներին խնդրում գիրք կարդալ, որպեսզի ավելի լավ կարողանաք քնել։ Երևակայական աշխարհի մեջ մտնելը թույլ է տալիս ավելի հեշտ քուն մտնել, հանել լարվածությունը և հանգիստ քնել։

Ավելի քիչ կենթարկվեք սթրեսի

Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ ընթերցանությունը՝ հատկապես քնից առաջ օգնում էզգալիորեն իջեցնել սթրեսի մակարդակը։

Այդ պատճառով լավ գիրքը էժան, արդյունավետ և անվտանգ միջոց է՝ սթրեսի դեմ պայքարելու համար։ Իսկ որքան քիչ է սթրեսը հարվածում օրգանիզմին, այնքնա ավելի շատ է նվազում նրա կողմից հրահրվող հիվանդությունների  հավանականությունը։

Զարգանում է ձեր կենտրոնացվածությունը

Մի շարք խանգարող երևույթներ մեզ թույլ չեն տալիս, որպեսզի մենք կենտրոնանաք մեր հիմնական առաջադրանքների վրա և առավելագույնս արդյունավետ կատարենք դրանք։

Սակայն քնելուց առաջ ընթերցանությունը ստիպում է մեզ վերամշակել ստացված տեղեկատվությունը՝ չշեղվելով խանգարող հանգամանների պատճառով։

Ձեր ուղեղին սովորեցրեք կենտրոնանալ. Քնից մեկ կամ երկու ժամ առաջ անջատեք բոլոր գաջեթները և ընթերցանություն սկսեք։ Երբ դա սովորություն դառնա, դուք կնկատեք թե որքան է բարձրանում ձեր կենտրոնացվածությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ