Հոգեբանները բացատրում են թե ինչ կարող են նշանակել որոշ երազներ

Մարդկությունը իր գոյության ողջ ժամանակահատվածի ընթացքում փորձել է հասկանալ երազի էությունը։

Հիմա կա նաև հատուկ գիտություն՝ օնեյրոլոգիա, որը ուսումնասիրում է երազները։

Նրանք՝ ովքեր էզոթերիային ավելի շատ են հավատում քան գիտությանը, իրենց երազները փորձում են բացատրել երազահանների միջոցով և հավատում են, որ դա ապագայի գուշակությունն է։

Իսկ ահա հոգեբանները կարծում են, որ երազները արտահայտում են մեր ներկա վիճակը և հաճախ ենթագիտակցության միջոցով մեզ փորձում է որևէ կարևոր բան հաղորդել։

Կան մի շարք երազներ, որոնք ընդհանուր են համարվում բոլորի համար։ Դրանք կապված են մեր մշակույթային կոդի, մեր նախնիների և անձնական փորձի հետ։ Երազների մասնագետ և հոգեբան Պատրիցիա Գարֆիլդը այդպիսի երազները անվանել է «ունիվերսալ երազներ»։

Անկում

Մեծահասակները ավելի հաճախ իրենց երազներում տեսնում են անկում և ոչ թե թռիչք։ Հոգեբան Իեն Ուոլլեսի կարծիքով՝ անկման երազը խորհրդանշում է ղեկավարման կորստի հանդեպ վախը։

Դուք այլևս չեք կարողանում ղեկավարել ձեր կյանքի որևէ երևույթ և թվում է, թե հողը փախել է ոտքերի տակից։ Մտածեք թե կյանքի որ ոլորտում եք դուք ձեզ ճնշված զգում և ինչպես կարող եք այն  շտկել։

Որոշ գիտնականներ անկման երազները բացատրում են պարզագույն ֆիզիոլոգիայով։ 

Մարմնի քուն մտնելու հետ միաժամանակ նյարդային համակարգը սկսում է հանգստանալ, արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը դանդաղում են և այս ֆիզիոլոգիակա փոփոխությունները ուղեղի կողմից ընկալվում է որպես վտանգ և այդ ժամանակ մենք անմիջապես զարթնում ենք։

Քննության կամ ելույթի ձախողում

Դուք քաշում եք քննության տոմսը և հասկանում եք, որ ոչինչ չեք հիշում կամ էլ կանգնած եք մեծ լսարանի առջև և չեք կարողանում խոսել։ Այսպիսի երազները կարող են տեսնել ոչ միայն ուսանողները, այլ նաև այնպիսի  մարդիկ՝ ովքեր արդեն ավարտել են ուսումը։

Ամենայն հավանականությամբ դուք քնից առաջ սթրեսի եք ենթարկվել կամ մտահոգվել եք որևէ բանի մասին։ Այս դեպքում հարկավոր է մի քիչ հանգստանալ։

Հետապնդում

Այսպիսի երազները ունեն մի քանի բացատրություն։ Լաուրի Լեվենբերգի կարծիքով, այն մարդիկ՝ ովքեր խուսափում են կոնֆլիկտներից և չեն լուծում դրանք, հաճախ տեսնում են այսպիսի երազ։

Ուշադրություն դարձրեք հետապնդողի վրա։ Ձեզ հետապնդողը՝ ձեր ետևից ընկած տհաճ զգացողությունն է կամ իրավիճակը, որի մասին դուք չեք ցանկանում մտածել։

Ձեզ հետապնդողը ծանո՞թ մարդ է։ Մտածեք թե ու՞մ կամ ինչի՞ հետ է նա ասոցացվում։ Երազում նա կարող է ուրիշ բան նշանակել և կապ չունենալ տվյալ մարդու հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ