Քիմ Քարդաշյանի առաջին գրառումը Հայաստան ժամանելուց հետո

175

Քիմ Քարդաշյանը Երեւանում է։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ ուշ երեկոյան՝ մասնակցելու WCIT համաշխարհային համաժողովին։

Երեկ ամբողջ օրվա ընթաքում լրագրողները նրան սպասում էին օդանավակայանում, սակայն նա ընտանիքի հետ դուրս է եկել այլ՝ նախագահական ելքով եւ մեկնել հյուրանոց, ուր եւս մուտք չի գործել գխավոր մուտքից։

Ժամանումից մի քանի ժամ անց աստղը հրապարակում է արել Twitter-ում. «Երեւանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, եւ ես չեմ կարողանում քնել։

Ես այնքան հուզված եմ այստեղ լինել եւ տեսնել բոլորին»։

Ավելի վաղ Քարդաշյանը Twitter-ում հայտնել էր Հայաստան ժամանելու մասին։

«Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի ապրանքների արտադրությունը ապագայում»,- գրել էր նա։