Ինչ է նշանակում, երբ նա ասում է, որ պատրաստ չէ հարաբերությունների

43

Տղամարդը, ով չի ուզում որոշակիացնել Ձեր հարաբերությունները կամ ասում է, որ պատրաստ չէ, կարող է անկեղծ լինել, բայց մասամբ նա պարզապես ուզում է տողերի արանքում ինչ-որ բան ասել։ Ըստ էության՝ նա ասում է, որ արժանի չէ քո ծախսած ժամանակին։

Նա ասում է, որ դուք անհամատեղելի եք։

Նա կամ չի ցանկանում վիրավորել քո զգացմունքները, կամ պարզապես վախկոտ է, երբ ասում է, որ պատրաստ չէ լուրջ բաների։

Նա ասում է, որ դու իրեն համապատասխան չես։

Ցավոտ է լսել, որ դու նա չես, ում նա փնտրում է, որովհետև հոգու խորքում գիտես, որ նա պատրաստ է այն մարդու հետ հարաբերություններին, ով հարմար է իրեն։

Հիշիր՝ դու նրան հարմար չես։

Եթե դուք անհամատեղելի եք, դա վերաբերում է և’ քեզ, և’ իրեն։ Չի կարող լինել այնպես, որ նա քեզ համապատասխանի, իսկ դու՝ ոչ։ Դուք համապատասխան չեք միմյանց։ Եվ դա շանս է տալիս հասկանալու, որ դու դեռ պետք է փնտրես քո մարդուն։

Նա, հավանաբար, պարզապես հույս ունի քեզ պահել իր կողքը՝ քանի դեռ հարմար է իրեն։

Նա կարող է ասել, որ պատրաստ չէ հարաբերությունների անգամ այն ժամանակ, երբ խաբեբայի և վախկոտի տպավորություն չի թողնում։ Նա անկեղծ է քեզ հետ, բայց հասկացնում է որ դեմ չէ քո հետ ընդհանրապես հարաբերություններ ունենալուն. պարզապես նրան բավարարում են ոչ թե լուրջ, այլ ազատ հարաբերությունները։

Դրանով նա ասում է, որ ամեն տեղից ուզում է լավագույնը վերցնել։

Նա չի ուզում քեզ հետ հարաբերություններով կապված լինել, բայց նաև չի ուզում ամբողջովին բաժանվել։ Նա ուզում է լինել մոխրագույն զոնայում, որպեսզի դու միշտ ձեռքի տակ լինես։ Իսկ երբ իր համար ավելի համապատասխան մեկին գտնի, դու կմնաս անտեսված։

Նա պարզապես ցանկանում է, որ կարեկցես իրեն։

Նա չի ուզում վատ տղա լինել, որը թողել է քեզ։ Նա ուզում է դուր գալ քեզ, դրա համար խղճահարություն է առաջացնում՝ ասելով, որ պատրաստ չէ հարաբերությունների և գուցե տրավմաներ ունի անցյալից։

Իսկ գուցե նա չի կարող այնքան արագ զարգացնել հարաբերությունները, որքան դու։

Բայց եթե անցել է ավելի քան մեկ ամիս, ինչ դուք միասին եք, իսկ նա դեռ պատրաստ չէ, ապա նա դիտավորյալ ձգձգում է ամեն ինչ։ Իսկ դու արժանի ես ավելիին։

Այո, գուցե նա շփոթված ու խճճված է, բայց դա դժվար թե փոխվի։

Դու ուզո՞ւմ ես, որ ձեր հարաբերություններն անվստահության վրա հիմնվեն։ Այդպիսի տղամարդուց դու դա ես ստանում։ Ժամանակը մի ծախսիր նրա վրա, ով վստահ չէ, որ ուզում է քեզ հետ լինել։

Բայց երբեմն նրա ժամանակը պարզապես չի հերիքում։

Երբ տղամարդն ասում է, որ պատրաստ չէ հարաբերություներին, հնարավոր է, որ նա պարզապես շատ զբաղված է կարիերայով և հասկանում է, որ հիմա քեզ չի կարող տալ այն, ինչ ուզում ես: Բայց միևնույն է, դա քո համար ոչինչ չի փոխում և պետք է հետևություններ անես, ինչպես նախորդ կետերում։