5 նշան, որ Ձեր կնոջ մեջ «սովետական» տնտեսուհին է արթնացել

63

Մեր կանայք խիստ տարբերվում են եվրոպացի կանանցից։ Նրանց այդ բոլոր կանացի սովորությունները ամրագրվել են դեռ Սովետական Միությունից։ Բայց ժամանակը գնում է, իսկ որոշ կանայք չեն ուզում ընդունել այն փաստը, որ պետք է փոխվել և ժամանակին զուգընթաց գնալ։

Եթե Դուք գտնում եք գոնե մի քանի համընկնում, ապա վստահ եղեք՝ Ձեր կնոջ մեջ արթնացել է «սովետական» տնտեսուհին։

Հոգնածությունը որպես դրոշակ։

Անգամ եթե տանը մի քանի հոգի կան, ովքեր ի վիճակի են օգնել տնտեսուհուն, նա մեկ է ամեն ինչ միայնակ կանի, իսկ հետո ցուցադրական ձևով կքայլի մաքսիմալ հոգնած դեմքով՝ ցույց տալով, թե որքան է տառապել, քանի դեռ մյուսները հանգստանում էին։

Մաքրություն հին ձևերով։

Մոռացեք այն մասին, որ մաքրության համար տարբեր հարմար իրեր գոյություն ունեն։ Սովետական տնտեսուհին հատակը մաքուր կհամարի միայն այն դեպքում, երբ այն պոկում է ձեռքերով։

Հին շապիկ։

Այս կանայք երբեք չեն գցում հին իրերը։ Ապագայում դրանք երկու ճակատագիր է սպասվում՝ դառնալ հատակի կամ փոշու շոր, կամ էլ՝ տնային հագուստ, որի վրային կարելի է նաև խալաթ հագնել։

Ապուր ամբողջ ջոկատի համար։

Սովետական կինը սովոր է պատրաստել ոչ թե 3-4 հոգու, այլ մի ամբողջ դասակի համար։ Երբեմն մի ապուրը վերջացնելու համար մեկ շաբաթ է պետա լինում։

«Իսկ եթե հանկարծ պե՞տք գա»

Իսկ սա արդեն իրոո սովետական սովորություն է՝ երբեք դեն չնետել անպետք իրերը, այլ բոլորը մի տուփի մեջ հավաքել, ամեն դեպքում «պետք կգա» ։