Երևանում հարձակվել են Քիմ Քարդաշյանի վրա. Տեսանյութ

207

«WCIT 2019»-ի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելուց հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը հասցրել է շրջել մի շարք կարևոր տեղերով:

Նա այսօր Էջմիածին քաղաքում էր, որտեղ քրոջ հետ կնքել են իրենց երեխաներին:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մի երիտասարդ փորձում հարձակվել Քիմ Քարդաշյանի վրա, այն պահին, երբ վերջինս դուրս էր գալիս «Ալեքսանդր» հյուրանոցից՝ ողջունելով հավաքված քաղաքացիներին:

Կադրերից երևում է նաև, որ անվտանգության աշխատակիցներին հաջողվում է հետ պահել մեծ արագությամբ դեպի Քիմը սլացող երիտասարդին:

Փաստորեն, նրան չի հաջողվում ավարտին հասցնել նախապես պլանավորած գործը: