Մենք միշտ վիրավորվում ենք տղամարդկանց այս արտահայտություններից, բայց իզուր։

49

Հենց այնպես չեն ասում, որ տղամարդն ու կինը տարբեր մոլորակներից են։ Հաճախ մենք իսկապես տարբեր լեզուներով ենք խոսում և միմյանց արտահայտությունները տարբեր կերպ ենք մեկնաբանում։

Ավելին՝ կա տղամարդկանց արտահայտությունների ամբողջ շարք, որոնց մենք սուր կերպով ենք արձագանքում ու երբեմն նեղանում։

Բայց իրականում նա ոչ մի վատ բան նկատի չուներ: Հատկապես ո՞ր արտահայտություններին պետք չէ այդպես սուր արձագանքել։

«Արի գրանցվենք մարզադահլիճ հաճախելու համար» ։

Ռեակցիան այսպիսին է.
Դու կարծում ես, որ ես գե՞ր եմ! Իրականում տղամարդը կարող է այդպիսի բան առաջարկել առանց «ետին մտքի» ։ Ձեր զուգընկերը կարող է պարզապես հոգ տանել Ձեր առողջության մասին կամ գուցե իրեն ևս չէր խանգարի մարզվել, բայց չի ուզում միայնալ գնալ։ Նեղանալու փոխարել կարելի է մտածել առաջարկի մասին։ Վերջ ի վերջո, դուք կարող եք միասին ժամանակ անցկացնել` միաժամանակ լավացնելով ձեր առողջությունն ու կազմվածքը. իսկ ի՞նչ վատ բան կա այդտեղ։

«Դու կարո՞ղ ես այդքան հաճախ չգրել(չզանգել) ինձ» ։

Չենք շտապում հիստերիայի մեջ ընկնել՝ մտածելով «Օ՜հ, Աստված իմ, նա դադարել է ինձ սիրել» ։ Պետք է իրավիճակին այլ տեսանկյունից նայել։ Կանայք էմոցիոնալ պլանում միշտ պահանջմունք ունեն զգացմունքների հաստատման։ Իսկ տղամարդկանց համար այդպիսի ուշադրությունը կարող է նյարդայնացնող լինել։ Հավատացեք, դա դրանից չէ, որ Ձեզ չեն սիրում, պարզապես կանայք որոշ բաների այլ կերպ են վերաբերվում։

«Ես ինքս գլուխ կհանեմ»։

Իհարկե, մենք ուզում ենք կենդանի մասնակցություն ունենալ նրա բոլոր խնդիրների մեջ և այդ արտահայտությանն ի պատասխան մի շարք հարցեր են ծագում. «Ինչո՞ւ նա չի կիսվում ինձ հետ» , «Ինչո՞ւ է մեկուսանում» , «Գուցե չի՞ վստահում» ։ Պետք չէ ներշնչել Ձեզ։ Ըստ իրենց բնույթի՝ տղամարդիկ որոշ հարցեր պետք է ինքնուրույն լուծեն։ Վերջ ի վերջո, ավելի լա՞վ չէ կողքին ունենալ վճռական և ինքնավստահ մարդ, քան «մայրիկի տղա» , որը ցանկացած փոքր բանի համար կվազի Ձեր մոտ՝ բողոքելու։

«Ես հոգնել եմ, թույլ տուր հանգստանամ(մենակ մնամ)» ։

Բոլորս ունենում ենք ծանր ու անհաջող օրեր։ Բայց ահա կանայք վազում են ընկերուհուն, մայրիկին ու սիրելիին բողոքելու։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, նրանց իսկապես որոշ ժամանակ է պետք լռության և հանգստության մեջ լինելու համար ու մտածել, գուցե և գտնեն լուծումը։ Պետք չէ միանգամից հարձակվել, հարցեր տալ ու նեղանալ, եթե Ձեզ խնդրում են մի քիչ ժամանակ տալ հանգստանալու համար։ Հնարավոր է, որ նա հետո խոսի այն ամենի մասին, ինչ հուզում էր իրեն։

Իհարկե, այդպիսի բան ժամանակ առ ժամանակ կարող է տեղի ունենալ։ Խոսքն այն մասին չէ, երբ Ձեզնից մշտապես երես են թեքում։ Այստեղ պետք է մտածել՝ արդյո՞ք հարաբերություններում իսկապես խնդիր չկա։ Ամեն դեպքում, լավագույն տարբերակը միասին քննարկելն է։ Չէ՞ որ սիրող մարդիկ միշտ ի վիճակի են լուծել խնդիրները և համաձայնության գալ։