Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր է, վիրահատվի

33

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է, վիրահատվի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի», — ասաց նա։

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Ռ. Քոչարյանի մոտ առանձնապես լուրջ խնդիրներ չկան։

«Կարծում եմ՝ վիրահատությունից հետո հաշված օրերի ընթացքում նախագահի առողջությունը լիովին կվերականգնվի», — ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երկու անգամ բուժզննություն է անցել. առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին, երկրորդը՝ հոկտեմբերի 3-ին։