Իսկական գյուղացի կին․ Արփի Գաբրիելյանը անճանաչելի է դարձել

224

«Ֆեյք մամա»․ այսպես է կոչվում Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի, Արթուր Հարությունյանի մասնակցությամբ նոր սիթքոմը, որն «Արմենիա TV»-ի եթերում կլինի հոկտեմբերի 8-ից։

Սիթքոմի հիմքում հարուստ կնոջ պատմություն է, որն աչքի չի ընկնում բարությամբ, բավականին վատ է վերաբերում իր տանն աշխատանքի անցած այգեպանին:

Իրադարձությունների բերումով նա կորցնում է հիշողությունն ու հայտնվում այգեպանի տանը․ իրադրության տերերը փոխվում են, և այգեպան Վրեժն իր 3 երեխայի հետ, որոշում է վրեժխնդիր լինել հարուստ կնոջից:

Արփի Գաբրիելյանը սիտքոմի նկարահանման հրապարակից զվարճալի կադր է հրապարակել, որում ինքն իրեն ընդհանրապես նման չէ։