Մազերը երկար ու հաստ դարձնելու 7 եղանակ՝ առանց սալոնային գործողությունների

153

Ժառանգականություն. ահա մազերի տիպի վրա ազդող հիմնական գործոնը։ Շրջապատող միջավայրը, սնունդը և խնամքը, իհարկե, թողնում են իրենց հետքը, բայց հաճախ լսում ենք այն մասին, որ եթե բնությունը մեզ չի նվիրել շքեղ մազեր, ապա չարժի դա փոխելու հույս ունենալ։ Մենք համաձայն չենք։ Այն էլ ինչպես արժի։ Անհրաժեշտ ամեն ինչը Ձեր շուրջն է, մնում է միայն մեկնել ձեռքը։

Որպեսզի մազերն աճեն արագ և դառնան հաստ, փայլուն ու առողջ, պետք է օգտագործել հասանելի մթերքների հիմքով պատրաստված խառնուրդներ։ Կոսմետիկ դիմակները միայն փայլեցնում են մազերը, բայց չեն նպաստում աճին և ներսից չեն բուժում։ Առաջարկում ենք 7 դիմակ, որոնք կօգնեն լուծել դրված խնդիրը մեկ ամսում։

Ինչպես են աճում մազերը։

Մարդկանց մեծամասնության մոտ մազերն աճում են ամսական 1,5 սմ, այսինքն՝ 24 ժամում՝ 0,35 մմ։ Անիմաստ է հուսալ, որ մեկ ամսում կհաջողվի 20 սմ-անոց շքեղ լոկոններ ունենալ։

Ամռանը մազերն ավելի արագ են աճում, քան ձմռանը։ Որոշ մարդկանց մոտ ցերեկը մազերի աճն ավելի արագ է։ Ինչ ասես, որ չեն անում աղջիկները՝ դրանց աճը խթանելու և ցանկալի արդյունքրի հասնելու համար։ Առաջարկում են դիմել ժողովրդական միջոցներին, որոնք արդեն շատ հարյուրամյակներ է, ինչ աշխատում են։

Մազերը աճն արագացնելու 8 միջոց։

Նայեք առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրը, ընտրեք Ձերը և ստուգեք դրա արդյունավետությունը։ Ավելի ուշ, երբ խնդրին նայեք այլ կողմից, կարող եք այլ տարբերակ ընտրել:

1. Ալոե

Ալոեյի տերևներից յուրաքանչյուրը բաժանեք երկու մասի և քամեք հյութը։ Ստացված հեղուկը մերսող շարժումներով քսեք մազարմատներին։ Դա կօգնի հյութին խորը թափանցել և լավացնել արյան շրջանառությունը։ Այդպես թողեք երկու ժամ, անգամ կարող եք թողնել ողջ գիշեր։ Ապա սովորական ձևով լվացեք այն։

2. Խնձորի քացախ

Մազերը լվանալուց հետո կոնդիցիոների փոխարեն օգտագործեք խնձորի քացախ։ Մի լվացեք այն, այլ ուղղակի թողեք, որ ավելորդ հեղուկը հոսի։ Ֆենով չորացրեք մազերը։

3. Ձվի սպիտակուց։

Հարեք երկու սպիտակուց և զանգվածը քսեք մազերին։ Մազերը ծածկել պոլիէթիլենով, իսկ հետո հագեք տաք գլխարկ։ Թողեք 40 րոպե և լվացեք։

4. Մանանեխի փոշի։

2 ճ/գ մանանեխի փոշին խառնեք նույնքան տաք ջրի հետ։ Ավելացրեք դեղնուց, 2 ճ/գ ճակնդեղի յուղ և 2 թ/գ շաքարավազ։
Միջոցը քսեք մազերին։ Ծածկեք պոլիէթիլենով և թողեք մեկ ժամ, որից հետո լվացեք մազերը։

5. Կոնյակ

Մեկ գավաթ կոնյակը և երկու ձուն խառնել իրար։ Ավելացրեք մի քիչ ձիթապտղի յուղ։ Ստացված զանգվածը քսել մազարմատներին և տարածել ամբողջ երկարությամբ։ Թողեք մեկ ժամ, այնուհետև լվացեք և չորացրեք մազերը։

6. Կիտրոն

Խառնեք կես սոխը հյութը և 1 թ/գ ճակնդեղի հյութը մեկ կիտրոնի հյութի և ձվի դեղնուցի հետ։ Տաքացրեք զանգվածը և տաք վիճակում քսեք մազերին՝ ողջ երկարությամբ։ Մեկ ժամից լվացեք մազերը։

7. Դարչին։

2 թ/գ դարչինը խառնեք 4 թ/գ երկնագույն կավի հետ։ Ավելացրեք մի քանի կաթիլ որևէ եթերային յուղ։ Քսեք և թողեք կես ժամ, որից հետո լվացեք մազերը։

Առաջին ամգամից Դուք չեք տեսնի նկատելի արդյունք։ Մեկ-մեկուկես ամսից կարող եք սպասել արդյունքների։ Հաշվի առեք, որ այս դիմակները պետք է քսել շաբաթական 2-3 անգամ։

Իսկ ի՞նչ միջոցներ եք Դուք կիրառում և որքանո՞վ են դրանք արդյունավետ։ Փորձեք այս միջոցները և կիսվեք արդյունքներով։ Այս դիմակների առավելությունը ոչ միայն արդյունավետությունն է, այլև անվտանգությունը։