8 ուտեստ, որոնք կարող եք ուտել քնելուց առաջ և մնալ սլացիկ

Նույնիսկ մի վախեցեք. Դուք չեք լցվի, խորը կքնեք։

Շատ մարդիկ ամեն օր պայքարում են նիհարելու կամ կազմվածքը պահպանելու համար, քանի որ քաշի ձեռքբերումը բավականին դժվար է կանխել մեր օրերում, երբ մեզ շրջապատում է շաքարավազի պարունակությամբ անառողջ սնունդը։

Ձեզանից շատերը պարզապես չեն կարող սոված մնալ, իսկ գիշերվա ուտելը քաշի բարձրացման հիմնական մեղավորներից մեկն է:

Այնուամենայնիվ, կան մի քանի մթերքներ, որոնք կարող եք ուտել գիշերը՝ առանց քաշը ավելացնելու։

Վարունգ

Վարունգները հիմնականում ջրից են բաղկացած են և շատ ցածր կալորիականություն ունեն, բայց հարուստ են սննդանյութերով։

Կաղամբ Կալե

Կալեն քիչ կալորիաներ ունի և հարուստ է մանրաթելով և սպիտակուցներով, ինչպես նաև վիտամիններով և սննդանյութերով, այնպես որ կարող եք գիշերային ժամերին ազատորեն ուտել կաղամբ և չնեղվել քաշից:

Պանիր ցածր կալորիականությամբ

Այն հարուստ է սպիտակուցներով և ցածր կալորիականությամբ, ուստի այն մեծ խորտիկ է ուշ ժամերին։

Հացահատիկային փաթիլներ

Դուք կարող եք ձեզ երես տալ մի ամբողջ ափսե հացահատիկային փաթիլներով և կաթով և երջանիկ լինել, որ դա չի վնասի ձեր մարմնին:

Բանան

Բանանները ճարպազերծված են և հարուստ են մանրաթելերով, այնպես որ կարող եք ազատորեն ուտել դրանք նախքան քնելը

Խնձոր և գետնանուշի կարագ

Խնձորները հարուստ են մանրաթելով, իսկ գետնանուշի կարագը հարուստ է սպիտակուցներով, ուստի այս համադրությունը կանխում է սննդին ձգտումը և խթանում է մարսողությունը:

Նեխուր

Նեխուրը 95% ջուր է և հարուստ մանրաթել, ֆոլաթթու, կալիում և այլ սննդանյութերով, և մեկ չափաբաժինը պարունակում է ընդամենը 6 կալորիա:

Հունական յոգուրտ

Վայելեք ցածր յուղայնությամբ հունական մածուն, երբ դժվարանում եք գիշերը սոված քնել

Շոկոլադե պուդինգ

Կարող է զարմանալի թվալ, բայց երեկոյան մի բաժակ շոկոլադե պուդինգը այն նախուտեստներից մեկն է, որը կարող եք վայելել առանց ձեզ մեղավոր զգալու

Հնդկահավ

Մի փոքրիկ հնդկահավը քնից առաջ ձեզ լիարժեք կպահպանի և չի նպաստի ավելորդ կիլոգրամների ավելացմանը

Գազար

Սա առողջարար նախուտեստներից մեկն է, որը կարող եք օգտագործել գիշերը:

Հապալաս

Հապալասները հարուստ են հակաօքսիդանտներով, մի բաժակը ընդամենը 85 կալորիա է, ուստի դա ևս մեկ լավ տարբերակ է, երբ դուք քաղց եք զգում։