Իհարկե, ամեն ինչ շատ անհատական է, և յուրաքանչյուր զույգի կյանքում դավաճանության պատճառները լինում են տարբեր:
Բայց հոգեբանները առանձնացնում են հարաբերություններում ամենատարածված այն 5 խնդիրները, որոնք տղամարդկանց ստիպում են դրսում սեր փնտրել։
Փոխըմբռնում հարաբերությունների մեջ
Եթե տղամարդն իր խոսքում չի կարող լինել բաց, ազնիվ և ազատ, ապա նա դրսում է փնտրում այդ հնարավորությունը:
Հոգեբանները վստահ են, որ անկեղծ զրույցները սիրելիին հավատարիմ մնալու գլխավոր ուղիներից են:
Կենցաղային խնդիրներ
Կենցաղային խնդիրները համարվում են դավաճանության ամենատարածված պատճառներից մեկը: Կարևոր է հասկանալ, որ չվերանորոգված ծորակը չարժե այն նյարդերը, որոնք դուք ծախսում եք սկանդալի վրա:
Այսնպես որ, մի՛ ահաբեկեք ձեր տղամարդուն: Եթե նա չզգա, որ տանը նա սիրված է և գնահատված, ապա դրսում կփնտրի հարմարավետության զգացումը։
Հետաքրքրասիրություն
Դա տեղի է ունենում հազվադեպ, բայց պատահում է: Տղամարդիկ, ովքեր նոր են մտնում հասուն լուրջ հարաբերությունների մեջ, հաճախ դեռ «ման չեն եկել» և հետաքրքրասիրությունից դրդված ցանկանում սեր փորձել այլ աղջիկների հետ:
Ինքնահաստատում
Իսկ սա արդեն հիվանդության նման է: Կան տղամարդիկ, ովքեր կողմնակի հարաբերությունների միջոցով սփոփում են իրենց ինքնասիրությունն ու այս կերպ ինքնահաստատում գտնում:
Հոգեբանները կարծում են, որ այս կետը վերաբերում է միայն ցածր ինքնագնահատական ունեցողներին։
Կնամոլ
Սա անուղղելի է: Եթե տղամարդը, իր բնույթով, ի վիճակի չէ հավատարիմ մնալ իր սիրելի կնոջը, ապա, ամենայն հավանականությամբ, նա այդպիսին էլ կմնա իր կյանքի մնացած ժամանակահատվածում:
Ընտրելով այդպիսի տղամարդուն որպես ձեր ուղեկից` նախ մտածեք հարյուր անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: