«Ամուսնացած տղամարդկանց հետ անկողին մտնող կանանց համար առանձին տեղ կա դժոխքում»

«Ոչ մի կին իրավունքներ չունի ուրիշի տղամարդու նկատմամբ, հատկապես՝ ամուսնացած, միայն որովհետև ցանկանում է նրան»:

Այսպես է սկսվում հուզառատ նամակը, որը ստիպում է մտածել՝ ինչու մենք որպես կին պետք է իրար աջակցենք:

«Նախքան իմ դիրքորոշումը բացատրելուն անցնելը՝ կուզենայի խոստովանել՝ ես կենակցել եմ ամուսնացած տղամարդկանց հետ: Դա առաջին անգամ տեղի ունեցավ, երբ ես ապրում էի Փարիզում:

Մենք ծանոթացանք բարում և գնացինք իմ տուն: Մի քանի ժամ անց նա ասաց, որ պետք է գնա տուն կնոջ մոտ: Չեմ կարող բացատրել՝ այն ժամանակ ինչ շոկի մեջ էի:

Նա բացատրեց, որ իր և իր կնոջ համար ժամանակ առ ժամանակ «ձախ գնալը» նորմալ է: Բայց դա նորմալ չէր ինձ համար:

Որքան էլ փորձում էի ամեն ինչ վերագրել մշակութային տարբերություններին և նրան, որ շատ մարդիկ իսկապես ազատ հարաբերություններ ունեն, ինձ պարզապես սարսափելի էի զգում: Ես ինչպե՞ս կարող է այդպես վարվել ուրիշ կնոջ հետ: Ես ինձ մեղադրում էի մի քանի ամիս:

Իսկ հետո դա նորից պատահեց: Ես երիտասարդին, որի հետ վայրկենական ինտրիգ էի ունեցել, տեսա կնոջ և դստեր ձեռքը բռնած անցնելիս: Իմ ներսում ամեն ինչ շրջվեց: Խղճի խայթն ինձ չէր թողնում հանգիստ շնչել:

Իհարկե, ես հասկանում էի, որ ես առաջինը և վերջինը չեմ, ում հետ այդ տղամարդիկ դավաճանել են իրենց կանանց: Ես հասկանում էի, որ դա իմ մեղքը չի եղել: Բայց դա չէր նվազեցնում իմ ներքին տանջանքները:

Մի քանի տարի հետո ես հայտնվեցի դավաճանության մյուս կողմում: Ես կին էի, որի ամուսինը դավաճանեց իրենից 28 տարով փոքր կնոջ հետ: Այդ կինը հաստատվեց Փարիզի մեր բնակարանում մի քանի շաբաթ անց այն բանից, երբ ես ԱՄՆ վերադարձա: Ամուսինս պետք է կարգավորեր բոլոր գործերը և ինձ մոտ գար մի քանի շաբաթում:

Սիրուհին ոչ միայն կենակցել էր ամուսնուս հետ, այլև սիրահարվել էր նրան: Նա ամուսնուս սիրահարվել էր շատ ավելի շուտ, քան գայթակղել էր նրան, և բառացիորեն սպասում էր այդ հնարավորությանը: Նա ի արդարացումն իրեն ի՞նչ հայտարարեց: Սիրում էր նրան, և դա նրան թույլ էր տալիս պայքարել հանուն իր սիրո:

Բայց աշխարհն այլ կերպ է կառուցված, աղջի՛կ: Դու իրավունք չունես անելու ամենը, ինչ ցանկանաս միայն որովհետև դա քեզ պետք է: Ֆեմինիզմը հենց այնպես չի առաջացել: Մենք դեռևս ապրում ենք ժամանակներում, երբ տղամարդկանց և կանանց իրավունքներն իրականում հավասար չեն:

Ուստի այդքան կարևոր է, որ մենք՝ կանայք, իրար աջակից լինենք՝ իրար խեղդելու և ամենաթանկը վերցնելու փոխարեն: Մի՞թե այդքան մեծ բան է՝ պարզապես չկենակցել տղամարդու հետ, որն ուրիշինն է:

Իհարկե, ես չեմ նվազեցնում տղամարդկանց մեղքը դավաճանությունների հարցում, բայց համոզված եմ, որ սիրուհիների համար, որոնք գիտակցաբար կենակցում են ամուսնացած տղամարդկանց հետ, առանձին տեղ կա դժոխքում:

Դուք եսասեր եք, որոնք ոչ մի լավ բան չեն անում այս աշխարհի համար, այլ միայն ցավ են պատճառում ուրիշ մարդկանց, մինչդեռ միշտ ընտրություն ունեք:

Չգիտեմ՝ արդյոք այդ տեղը կլինի Դանթեի ստեղծագործություններում նկարագրվածի պես, բայց հաստատ հաճելի չի լինի: Բայց դրանից շատ առաջ կարման անպայման ձեզ կհասնի»:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: