5 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները

Որքան էլ որ ինքնուրույն ու անկախ լինի ձեր երեխան, նրան հիմնականում պետք է լինում ձեր աջակցությունը, հոգատարությունը, երեխան ուզում է, որ հասկանաք իրեն։ Ծնողները հաճախ մոռանում են, որ դեռահասը դեռ նույն երեխան է, նա միայն ֆիզիկապես է աճել, իսկ հոգեպես նրան պետք ենք մենք, մեր հավանությունն ու ընդունումը։

Որպեսզի երեխան չհեռանա ձեզանից, վստահի ձեզ իր խնդիրները, պետք է պահպանել այս կանոնները։ Դրանք այնքան էլ շատ չեն, բայց բոլորն էլ կարևոր են։

1. Չցանկանալը շփվել

5 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները

Որքան էլ որ զբաղված չլինեք, թեկուզ կես ժամ հատկացրեք ձեր դեռահաս երեխային։ Հարցրեք, թե ինչպես են նրա գործերը դպրոցում կամ քոլեջում, ինչպես են հարաբերությունները ընկերների հետ, որևէ բան չի՞ անհանգստացնում նրան։ Պարզապես անկեղծորեն հետաքրքրվեք երեխայով։ Ձեր ուշադրությունը նրա համար շատ կարևոր է։

2. Լսել չկարողանալը

5 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները

Ոչ միայն լսեք երեխային, այլ փորձեք հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում։ Կարո՞ղ եք նրան օգնել։ Անկեղծ ուշադրությունն ու հոգատարությունը առանձնապես կարևոր են դեռահասության տարիքում։ Հիշեք ձեզ այդ տարիքում։

3. Ավելի խորը նայել չցանկանալը

5 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները

Երեխան միշտ վատ տրամադրությու՞ն ունի։ Դա մի վերագրեք դեռահասության քմահաճույքներին։ Միգուցե նա ձեր ուշադրության կամ ձեզ հետ անկեղծ խոսելու կարիքն ունի։ Մի փակեք ձեր աչքերը «մանկական» խնդիրների վրա, լայն բացեք դրանք հատկապես երեխայի դեռահասության շրջանում։

4. Կարեկցանքի բացակայություն

5 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները

Ինչ էլ որ արած չլինի ձեր երեխան (ամեն բան էլ պատահում է), նրա միակն աջակիցն ու հենարանը դուք եք։ Մի մեղադրեք նրան, մի գոռացել, մի ջղայնացեք նրա վրա։ Դա արդեն տեղի է ունեցել և հիմա ձեր խնդիրն է՝ ընդհանուր ջանքերով լուծել խնդիրը։ Առանց ավելորդ պահանջների։

5. Խնդրի արժեզրկում

5 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր ծնողները

Կրկին հիշեք ձեզ դեռահասության շրջանում։ Հաստատ ցանկացած մանրուք այն ժամանակ ձեզ մոլորակի մակարդակի խնդիր էր թվում։ Այդպես է հիմա ձեր երեխայի մոտ։ Ընկերների հետ ցանկացած վեճ, ուսման մեջ անհաջողություններ, մեծերի հետ թյուրըմբռնումը. այս ամենը դեռահասները շատ սուր են ընկալում։ Հաջորդ անգամ զերծ մնացեք այնպիսի մեկնաբանություններից, թե իբր դա մանրուք է կամ ոչինչ։ Ավելի լավ է ասեք երեխային, որ լիովին ընդունում եք նրան և իր ցավը։ Մի արժեզրկեք նրա խնդիրը, դա շատ ցավոտ կարող է լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: