«Ցանկացած հարաբերություն կարող է երկարաժամկետ և որակյալ լինել միայն մի դեպքում»

Նախկինում ես մտածում էի, որ մարդն ամեն տեսակ կարող է լինել, թեկուզ գող, բռի կամ խաբեբա: Ուրեմն այդպես է դասավորվել նրա կյանքն ընտանիքում, այդպես են դաստիարակել ծնողները, կամ մեկ այլ պատճառ կա: Ես հիմա էլ եմ դա հասկանում, բայց շուրջս ուզում եմ ունենալ այլ, բոլորովին ուրիշ տեսակի մարդկանց, այնպիսիներին, ում համար պատիվը, բառը, արժանապատվությունը, խիղճը նշանակություն ունեն: Հավանաբար կենցաղային հսկայական հոգսերի ու զբաղվածության պատճառով կանայք հազվադեպ են խորհում այդ թեմայի շուրջ:

Ավելի ստույգ, ընդունված է համարել, որ կանացիության հետ դրանք կապ չունեն, այդ պատճառով էլ չարժե աշխատել այն բնութագրիչների վրա, որոնք կանացիություն չեն զարգացնում, չեն օգնում տղամարդ գտնել ու ամուսնանալ, և կարծես թե խանգարում են ինքնաիրացվել արտաքին աշխարհում: Դա մոլորություն է:

Ցանկացած հարաբերություն կարող է երկարաժամկետ և որակյալ լինել միայն մի դեպքում, եթե մարդկանց արժեհամակարգերը համընկնում են: Ինձ համար վտանգավոր են այն տղամարդիկ, ովքեր չեն կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում իրենց համար պատիվն ու խոսքը պահել կարողանալը:

Եթե տղամարդու համար խղճի բնութագրիչն այն է, թե՝ աշխատում եմ չխաբել, պարզապես կլռեմ, ապա դա իրենից շատ տխուր պատկեր է ներկայացնում: Խիղճն իրականում ավելին է, քան դա:

«Ցանկացած հարաբերություն կարող է երկարաժամկետ և որակյալ լինել միայն մի դեպքում»

Եթե մարդն իր համար ինքնուրույնաբար չի կարողանում որոշել բարոյական կատեգորիաներ, վերահսկել ինքն իրեն, գնահատել սեփական արարքները, դա շատ վատ է: Հոգեբանները կարող են բացատրել մարդու ցանկացած վարքագիծ: Սեփական անձն արդարացնելու տեսանկյունից սա շատ հարմար գիտություն է: Մարդն ունի անհամար սեքսուալ կոնտակտնե՞ր, մանիպուլյացիայի՞ է ենթարկում, կամ փախչում է պատասխանատվությունի՞ց:

Նշանակում է՝ նա չսիրված երեխա է, նրա մոտ առկա է մոր հետ տրավմատիկ հարաբերությունների արդյունքում ձևավորված կապվածության խանգարում, կամ էլի շատ բաներ: Բայց եթե դու արդեն մեծ, հասուն մարդ ես, դաստիարակիր ինքդ քեզ, գտիր քո ինքնագիտակցությունը:

Միշտ էլ կարելի է ցավին արդարացում գտնել, այն ցավին, որ դու պատճառում ես այլ մարդկանց, բայց ամենից հաճախ դու տեսնում ես, թե ինչ ես անում, կամ գոնե պատասխան արձագանքից հասկանում ես՝ ինչ ես արել:

Եթե դու առողջ, առանց մանկությունից օրգանական ախտահարումների ուղեղ ունես, դու պիտի կարողանաս վերլուծել: Անգամ, եթե ինչ-որ անտեսանելի ուժ քեզ դրդում է գողանալ կամ մեկ անգամ օգտվել մարդուց, դու ի վիճակի ես հասկանալ, տեսնել, զգալ, որ մեկ այլ մարդու վատություն ես անում: Եվ դու տեսնում ես, բայց նախընտրում ես այդ կասկածները թաքցնել գիտակցության հեռավոր անկյուններում և արդարացնել ինքդ քեզ:

Եթե մարդուն կառավարում են ցածրակարգ արժեքներ. փող՝ ցանկացած եղանակով, հաճույք՝ հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով, սեփական կրքերի ու ցանկությունների բավարարում, նա վերածվում է կեղտոտ, անմակարդակ անասունի:

«Ցանկացած հարաբերություն կարող է երկարաժամկետ և որակյալ լինել միայն մի դեպքում»

Խոսելով հոգեբանական լեզվով՝ այդ միջանկյալ սեռի կենդանին սկսում է իշխել Ես-ի վրա Սուպեր ես-ի կատարյալ բացակայության պայմաններում: Ոչ խելքը, ոչ ինտելեկտը, ոչ կրթությունն ինքնին չեն որոշում մարդու մոտ բարձրակարգ արժեքների առկայությունը կամ դրանց բացակայությունը:

Այդ արժեքները ձևավորվում են ներքին մաքրությունից ու լիարժեքությունից, սեփական անձի վրա տքնաջանորեն աշխատելու արդյունքում: Դրանք մարդուն ոչ միայն կենդանի արարած են դարձնում, այլ Մարդ:

Միայն բարձր արժեքները՝ արժանապատվությունը, հարգանքը, ինքնահարգանքն ու ինքնագնահատականը, կամքի և ոգու ուժը, խիղճը, կարող են մարդուն մաքուր ու լուսավոր էակ դարձնել: Այսպիսի արժեհամակարգ դավանող մարդկանց չի կարելի ապրել, աշխատել ու ընկերություն անել անմաքուր անձանց հետ: Նրանց երբեք չեն հասկանա:

Նրանց անխուսափելիորեն տվյալ մարդիկ կձգտեն ճնշել ու վերացնել: Անգիտակցաբարը բազում անգամներ ավելի հզոր է և ուժեղ, քան գերգիտակցականը: Ընտրեք ձեր արժեհամակարգն ունեցող մարդկանց ու երջանիկ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...