10 պատճառ՝ ինչու են խելացի մարդիկ սիրում սարկազմ

Սարկազմն օգնում է լինել խորաթափանց

Ըստ Հաիֆա համալսարանի հոգեբանների՝ մեր՝ ուրիշների զգացմունքներն ու էմոցիաները հասկանալու ունակությունը ուղիղ համեմատական է մեր՝ սարկազմը հասկանալու ունակության հետ։ Այո՛, այո՛, անիմաստ է նման մարդկանց ստելու փորձ անելը, նրանք ասես էքստրասենս լինեն և միարժեքորեն կբացահայտեն ձեր սուտը։

Սարկազմը սուր հումորի նախանշան է

Հետազոտությունները փաստում են, որ սարկազմը հասկանալու համար մարդու ուղեղը պետք է ավելի ակտիվ աշխատի։ Սա նշանակում է, որ սարկաստիկ մարդիկ ավելի արագ են մտածում և կողմնորոշվում։

10 պատճառ՝ ինչու են խելացի մարդիկ սիրում սարկազմ

Սարկաստիկ մարդիկ հիանալի կերպով են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները

Ուղեղն աշխատում է կայծակնային արագությամբ, ուստի այսպիսի մարդը ունակ է բարդ իրավիճակից լուծում գտնել բոլորից շուտ։ Այնպես որ, զոմբի-ապոկալիպսիսի ժամանակ դուք արդեն գիտեք՝ ում դիմել։

Այսպիսի մարդկանց ձեռքերում է շփման առանցքային ունակությունների բանալին

Մաքալեստեր քոլեջի լեզվաբանի պնդմամբ՝ սարկազմը ներկայիս հասարակության շփման գլխավոր լեզուն է։ Սարկաստիկ մարդիկ միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում։ Նրանց գրեթե հնարավոր չէ տեսնել միայնակ, ձանձրացած, մի անկյունում նստած։

Սարկազմի սիրահարները իսկական «ամուր ընկույզ» են

Սարկաստիկ մարդիկ բավականաչափ խելացի են ամեն ինչ սրտին մոտիկ ընդունելու համար։ Նրանք ոչ միայն ունակ են դիմակայել հարվածին, այլև ի վիճակի են հակահարված տալ։ Նմանատիպ մարդկանց դժավար է զոհի կարգավիճակում պատկերացնել, այնպես չէ՞։

Սարկազմը օգտակար է ուղեղի առողջության համար

Կալիֆոռնիայի համալսարանի նեյրոհոգեբանների հետազոտությունների համաձայն, եթե մարդն ի վիճակի չէ սարկաստիկ պատասխան մտածել, ապա սա կարող է լուրջ ահազանգ լինել գլխուղեղում ձևավորվող հիվանդության մասին։ Այնպես որ, հաճախակի «մարզվեք» սարկաստիկ ակնարկներ անելու մեջ և եղեք առողջ։

10 պատճառ՝ ինչու են խելացի մարդիկ սիրում սարկազմ

Սարկաստիկ զրուցակիցը օգնում է իր ընկերներին և հարազատներին ավելի խելացի դառնալ

Շփվելով շրջապատող մարդկանց հետ՝ սարկազմի սիրահարները ազդեցություն են գործում նրանց վրա։ Այնպես որ, եթե դուք միասին շրջում եք խանութներով, դիտում եք հեռուստացույց և այլն, ձեր ուղեղը սկսում է ավելի արագ աշխատել, քան սովորաբար, որպեսզի հասցնի հասկանալ զրուցակցի կատակները։

Սարկազմի գիտակները կարող են միայն խոսքերով «նոք-աութ»-ի ենթարկել

Լեզվակռվում սարկազմի սիրահարներին հավասարը չկա, և եթե հանկարծ մեկը նրանց նեղացնի, ապա հաստատ կզղջա։ Երբեմն խոսքերն ավելի մեծ ցավ կարող են պատճառել, քան բռունցքը։

Նրանք կարող են թեթևակի նեղացնել և միաժամանակ ձեզ ծիծաղ պարգևել

«Գիտե՞ք ինչ, ես սննդային շղթայով այն բանի համար չէի վեր բարձրանում, որ դառնամ բուսակեր, սակայն ձեզ համար կարող եմ բացառություն անել» արտահայտությունը կարող է թվալ զվարճալի մինչ այն պահը, երբ հետևյալ հարցն է առաջանում՝ «Հիմա ի՞նչ, հենց նոր իմ ապրելակերպը ծաղրի ենթարկեցին, թե ճիշտ կլինի ասել «շնորհակալություն»»։

10 պատճառ՝ ինչու են խելացի մարդիկ սիրում սարկազմ

Նրանք ունեն ընկերներ, ովքեր իրոք սիրում են նրանց

Սարկազմը ընկերության ստուգման համար հրաշալի մեթոդ է։ Ամեն մեկը չէ, որ կհանդուրժի և կդիմանա անվերջ սարկաստիկ և երգիծական կատակների և ակնարկների տեղատարափին։ Հնարավոր է՝ սարկաստիկ մարդու հետ ընկերություն անելն այնքան էլ հեշտ չէ, սակայն շատ ուրախ է, բացի այդ՝ ժամանակի հետ կարելի է փոխանակվել փոխադարձ կատակներով, որոնք կհասկանաք միայն դուք։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: