Քննադատների հորոսկոպ. կենդանակերպի 5 նշան, որոնք սիրում են մեղադրել ուրիշներին

Երբեմն առողջ և հիմնավորված քննադատությունը կարող է չափազանց օգտակար լինել. այն օգնում է իմանալ մեր թերությունների մասին, աշխատել դրանց վրա և ինքնակատարելագործվել:

Սակայն կան անհատներ, որոնք հակված են մարդկանց քննադատելու միայն նրա համար, որ նրանց տեսակետը տարբերվում է իրենց տեսակետից:

Եթե հավատանք աստղաբաններին, մարդու ծննդյան օրվա և քննադատելու հակվածության միջև սերտ կապ կա:

1. Խեցգետին

Քննադատելով ուրիշներին, այս նշանը փորձում է պաշտպանել իրեն վիրավորանքից և դավաճանությունից: Խեցգետինը կարող է գերհուզական լինել, իսկ ինչ-որ մեկին քննադատելու հնարավորությունը նրան թեթևություն է պարգևում: Միևնույն ժամանակ նա դաժան կամ կոպիտ չէ:

2. Կույս

Աստղային ընտանիքի ամենասուբյեկտիվ նշանը: Կույսը մանրամասն է քննադատում, հետևողականորեն և փաստարկներով: Ընդ որում, այս նշանի ներկայացուցիչները խիստ են ոչ միայն շրջապատի, այլև իրենք իրենց նկատմամբ:

3. Այծեղջյուր

Նա ի սկզբանե բացասական է տրամադրված շրջապատող աշխարհի և ուրիշների վարքի նկատմամբ և բոլորին աջ ու ձախ քննադատում է: Ընդ որում, Այծեղջյուրը տանել չի կարողանում, երբ իրեն են քննադատում, այդ պատճառով մշտապես կատարելագործվում է և բոլորից շատ է աշխատում:

4. Խոյ

Այս մարդիկ հակված են մտածել, որ ցանկացած կարծիք, որ տարբերվում է իրենց սեփական կարծիքից, սխալ է: Խոյը շատ համառ է և կարծում է, որ ինքը միշտ ճիշտ է, իսկ եթե ինչ-որ մեկն իր հետ համաձայն չէ, ուրեմն սխալվում է:

5. Կշեռք

Նրանք կարծում են, թե նկատելով և դատապարտելով ուրիշների թերություններն ու անհաջողությունները, իրենք կկարողանան խուսափել նման սխալներից: Սակայն այս սովորության պատճառով Կշեռքները հաճախ մարդկանց աչքերում բամբասկոտ և պարզապես տհաճ են երևում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ