Ուղերձ աղջիկ ունեցող տղամարդկանց. սիրե՛ք ձեր կնոջը, որպեսզի փեսան էլ սիրի ձեր դստերը

Այս ուղերձը, որն այսօր ներկայացնում ենք, ուղղված է այն բոլոր տղամարդկանց, որոնք աղջիկներ ունեն:

Հնարավոր է, միայն այն միտքը, որ ձեր աղջկա կողքին տղամարդ է լինելու, ձեզ հունից հանում է: Ինձ էլ է հանում, բայց ես ընդամենը նրա մայրն եմ:

Այս փոքրիկ, 3 կիլոյանոց արքայադուստրը, որին դուք ծննդատնից բերեցիք 7 տարի առաջ, մոտակա մի քանի տարուց, հնարավոր է, սիրահարվի ինչ-որ մի տղայի, իսկ դրանից հետո էլ, մի քանի տարի անց, արդեն մտածի ամուսնանալու մասին:

Ուղերձ աղջիկ ունեցող տղամարդկանց. սիրե՛ք ձեր կնոջը, որպեսզի փեսան էլ սիրի ձեր դստերը

Պատկերացնելն անգամ սարսափելի է:

Լավ լուրն այստեղ այն է, որ դուք կարող եք ցույց տալ նրան, թե ինչ նա պետք է սպասի տղամարդուց:

Հարաբերություններն ու ամուսնությունը ծանր բեռ են և մի օր ձեր աղջիկը կիմանա այդ մասին:

Լավագույն բանը, որ դուք կարող եք անել ձեր դստեր համար, ցույց տաք, թե ինչպես է պետք վերաբերվել կնոջը:

Դուք պետք է սիրեք ձեր կնոջն այնպես, ինչպես ցանկանում եք, որ սիրեն ձեր դստերը:

Ուղերձ աղջիկ ունեցող տղամարդկանց. սիրե՛ք ձեր կնոջը, որպեսզի փեսան էլ սիրի ձեր դստերը

Ձեր փոքրիկ աղջիկը շատ տպավորվող է, ցավոք նա սիրո մասին կարծիք է կազմելու ֆիլմերից, հեռուստահաղորդումներից, ամսագրերից, սոցցանցերից և ընկերուհիների պատմություններից… ամեն դեպքում այդպես է նրան թվալու:

Իրականում այն, ինչ նա կսովորի տնից դուրս, շատ հեռու կլինի «իրական» և «ճիշտ» սիրուց:

Դուք և միայն դուք կարող եք դրան հակազդել՝ նրա մորը լավ վերաբերվելով և ամբողջ սրտով սիրելով:

Ամեն բան տանն է սկսվում՝ ձեզանից և ձեր կնոջից:

Այսօր և միշտ հարգեք ձեր կնոջը:

Ուղերձ աղջիկ ունեցող տղամարդկանց. սիրե՛ք ձեր կնոջը, որպեսզի փեսան էլ սիրի ձեր դստերը

Բռնեք նրա ձեռքը ամեն հնարավոր առիթի դեպքում և համբուրեք որքան հնարավոր է հաճախ:

Ժպտացեք նրան: Նայեք նրա աչքերին: Երբ նա խոսում է, ուշադիր լսեք: Բացեք նրա առջև դռները: Աջակցեք նրան, խրախուսեք:

Ուժ տվեք նրան, երբ դա անհրաժեշտ է: Կարեկցեք, երբ նա դրա կարիքն ունի: Միասին ճամփորդեք: Ասեք, որ նա հիասքանչ է արտաքինից և ներքուստ և կրկնեք դա որքան հնարավոր է հաճախ:

Ձեր դուստրն այնքան է սիրում մորը, նա հիացած է նրանով: Մոր և աղջկա կապն այնքան միահյուսված է, որ մայրերն ու աղջիկները իրենց զուգահեռ կյանքով են ապրում: Եվ եթե դուք դա գիտակցեք, կհասկանաք նաև հետևյալը.

Ձեր հարաբերությունները ձեր կնոջ հետ միայն ձեզ երկուսիդ չեն վերաբերում:

Մեծագույն պարգևը (բացի ժամանակից և ուշադրությունից), որ հայրը կարող է տալ իր դստերը, դա նրա մորը սիրելն է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...