4 սխալ, որոնք կանայք թույլ են տալիս ընտանեկան հարաբերություններում

Այս հոդվածը ձեզ ցույց կտա, թե կանայք ինչպես են քայքայում իրենց երջանկությունը եւ թե ինչպես պահպանել այն երջանիկ պահերը, որ կային ձեր կյանքում:

Գոյություն ունի 4 սխալ, որոնք կանայք թույլ են տալիս ընտանեկան հարաբերություններում.

1.«Ես ամեն ինչ ինքս կանեմ»

Շատ հաճախ երիտասարդ կանայք իրենց ամուսիններին պաշտպանում են չափից շատ աշխատելուց: Իբրեւ թե, նրանք կյանքում աշխատելու դեռ շատ առիթներ կունենան, իսկ այժմ, քանի դեռ կինը կարող է, ինքը գլուխ կհանի:  Բայց կանայք մոռանում են, որ տղամարդիկ սովորում են նման դրվածքին: Եվ ամենապատասխանատու պահին, երբ կինն օգնության կարիք ունի, տղամարդը չի կարող օգնել նրան, որովհետեւ սովոր չէ դրան: Ահա թե ինչու շատ կանայք սկսում են անընդհատ քննադատել իրենց ամուսիններին ու սղոցել նյարդերը:  Բայց դրանով նրանք սխալ են թույլ տալիս:  Ոչ մի մարդ չի ցանկանա իր կամքով փոխել իր կենսակերպը միայն նրա համար, որ ինչ-որ մեկը դժգոհ է դրանից: Խորհուրդ ենք տալիս. համատեղ կյանքի հենց առաջին օրերից ձեր ամուսնուն սովորեցրեք օգնել ձեզ:  Չնայած կարող եք ամեն ինչ ինքներդ անել, բայց տղամարդը թող հասկանա, որ այնպիսի գործեր կան, որոնք իրենից բացի, ոչ մեկը չի անի:

2. «Նա պիտի ինքը գլխի ընկնի»

Տղամարդը ոչ մի բան էլ չպիտի գլխի ընկնի. չէ՞ որ դուք էքստրասենսի հետ չեք ամուսնացել: Երբ այդպես եք մտածում, միայն խնդիրներ եք ունենում:  Եթե ձեր տղամարդը գերբնական կարողությունների չի տիրապետում, չի կարող գլխի ընկնել, թե դուք ինչ եք ուզում իրենից:   Դուք վիրավորվում եք՝ վեճի նորանոր առիթներ գտնելով:  Բայց երբվանի՞ց են վեճերը ընտանիքի երջանկության գրավականը դարձել: Ի վերջո ձեր ամուսնու կողմից սոսկ հիասթափություն եւ ատելություն եք ստանում: Խորհուրդ ենք տալիս. եթե ձեզ ինչ-որ բան է պետք ձեր ամուսնուց, նրան անմիջապես ասեք դա: Թող որ ոչ միանգամից, բայց քիչ ուշ նա կատարի ձեր խնդրանքը: Կարեւորը՝ նա տեսնի, որ իրենից բացի ոչ մեկը դա չի անի:

3. «Իսկական տղամարդը միշտ այս ու այն է անում»

Անմիջապես հարց է ծագում. «Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, թե իսկական տղամարդիկ ինչ են անում»: Եթե այն մարդը, որը ձեր կողքին է, իսկական տղամարդ չէ, ինչո՞ւ եք ամուսնացել հետը: Կինը մեծ սխալ է թույլ տալիս` ենթադրելով, թե ինչպիսին պիտի լինի եւ ինչ պիտի անի իդեալական զուգընկերը: Հեքիաթներով, սիրային սերիալներով ու ռոմանտիկ պատմություններով սնված կինը ենթադրում է, թե գիտե, թե ինչպիսին է իսկական տղամարդը:  Բայց հաճախ ուժեղ սեռի պատկերացումները բոլորովին այլ են:  Եվ երբ կինը ցանկալիի եւ իրականի անհամապատասխանություն է տեսնում, սկսում է սկանդալներ սարքել:   Խորհուրդ ենք տալիս. ընտրեք, թե ինչ եք ուզում. ապրել իդեալական տղամարդու հետ, բայց իրական կյանքում միայնակ լինել, թե ապրել իրական տղամարդու հետ` ազատվելով գոյություն չունեցող իդեալական կերպարից:  Ձեր ամուսինը իրական մարդ է: Ձեր ընտանիքը երջանիկ կլինի այն ժամանակ միայն, երբ դադարեք երազել իդեալական տղամարդու մասին եւ տեսնեք ձեր իրական ամուսնուն:

4. «Նա պիտի անի այն, ինչ ասել եմ»

Շատ կանանց մեղքն այն է, որ չեն ընդունում իրենց ամուսինների արածը: Կինը ամուսնուն խանութ է ուղարկել հաց գնելու, իսկ նա բուլկիներ է բերել` իր արածը փաստարկելով  նրանով, որ հաց չկար: Կինը, ասես չլսելով, թե ամուսինն ինչ է ասում,  սկսում է քննադատել նրան` ամուսնուն զրկելով որեւէ բան անելու ցանկությունից: Արդյունքում նա այնպիսի ամուսին է ունենում, որն ընդհանրապես չի ուզում խանութ գնալ որեւէ բան գնելու: Ընդունեք այն ամեն լավը, որ ձեզ համար անում է ամուսինը:  Միայն այդպես նրան հասկացնել կտաք, որ նրա արարքները ընտանեկան կյանքում նշանակություն ունեն: Այս   4 խորհուրդը կատարելով` դուք ձեր ընտանիքում կպահպանեք այն երջանկությունը, որ ստեղծել էիք դեռեւս ամուսնությունից առաջ: Չէ՞ որ հաճախ ամուսինների կարեւոր անելիքը արդեն ստեղծվածը պահպանելն է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: