Հինգ պատճառ, թե ինչու է լավ ժամանակի հետ կորցնել ընկերներին

1. Բարձր զգոնություն

Տարիների հետ դուք սկսում եք պահպանել եւ պաշտպանել կյանքում ամեն կարեւորը եւ նշանակալին: Ձեր մեջ պատեր, ակնկալիքներ, ստանդարտներ են առաջանում; եւ դուք այլեւս չեք ցանկանում այդ ամենը ցուցադրել ամեն պատահածին: Այնուամենայնիվ, նոր ընկերները, որոնք հայտնվել են հասուն տարիքում, կգնահատեն այն, ինչ դուք ասում եք եւ անում: Նոր մարդկանց հետ հարաբերությունները կզարգանան ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ:

2. Ուղեւորություն կյանքում

Հասունանալով` դուք փորձ եք ձեռք բերել եւ հասկացել եք, թե ընկերներից ում վրա կարելի է հույս դնել: Դուք ինքներd էլ միշտ պատրաստ եք օգնության հասնել մտերիմներին: Այնուամենայնիվ, կգա ժամանակ, երբ դուք կխոստովանեք, որ շատ բան դադարել է կարեւոր լինել:

Դուք գուցե ստիպված լինեք բաց թողնել այդ մարդկանց եւ առաջ շարժվել:

3. Գիտակցված հարաբերություններ

Նույնիսկ եթե ժամանակի հետ դուք կորցնեք հին ընկերներից ոմանց, դա չի նշանակում, թե դուք կարեւոր հարաբերություններ ձեռք չեք բարի այլ մարդկանց հետ: Դա շքանշանի հակառակ կողմն է: Տարիների հետ ձեզ մոտ զրույցի նոր թեմաներ են հայտնվում, նոր հետաքրքրություններ եւ ավելի շատ տեղեր, ուր այցելել եք: Ձեզ դուր կգա պատմել սեփական անցյալի մասին:  Մարդկանց դուր է գալիս պատմություններ լսել ուղեւորությունների մասին, ուրեմն ինչու ձեր տպավորությունները չներկայացնեք նոր ընկերներին:

4. Ժամանակի պակաս

Որքան ավելի եք մեծանում, այնքան քիչ ժամանակ եք ունենում հաճույքների համար: Դա գուցե չափազանցություն է, բայց ամեն ինչ ձեզնից է կախված: Կյանքը կարող է դառնալ ամենաարագընթաց մրցավազքներից մեկը: Ամեն դեպքում կարեւոր է իմաստուն կերպով տնօրինել սեփական ժամանակը եւ հասկանալ, որ ամեն ինչ ժամանակին է տեղի ունենում:  Դա վերաբերում է նաեւ ձեր կյանքում հայտնվող մարդկանց: Շուտով դուք կսկսեք մտածել, թե ով արժե ձեր ժամանակին, իսկ ով` ոչ:

5. Արհամարհելով անկեղծության պակասը

Պատանի հասակում անկեղծության պակասը նորմալ էր համարվում: Բոլոր երեխաներն էլ մինչեւ վերջ անկեղծ չեն եւ ամենից հաճախ` ընկերների հետ:   Այնուամենայնիվ, տարիքի հետ դուք դադարում եք հանդուրժել անտաշությունը եւ սուտը:   Դուք  անկեղծ շփման կձգտեք այն հարաբերությունների փոխարեն, որոնք ձեզ վնաս են պատճառում կամ էլ ուղղակի ոչնչի չեն հանգեցնում: Հույս ունեմ` դա ձեզ կօգնի հաղթահարել որոշ վախեր: Ամեն ինչ հանգիստ ընդունեք:   Արեք ամեն հնարավորը հոսանքի հետ շարժվելու եւ չնայած ամեն ինչին կենսախինդ մնալու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...