Թեստ. այն, ինչ կտեսնեք առաջինը, կվկայի ձեր վախերի մասին

Ցանկացած հոգեբանական թեստ հիմնված է պարզ մեխանիզմի վրա. մտածողությունն է որոշում ընտրությունը։ Մեզ թվում է, թե պարզապես հագուստի գույն ենք ընտրում, բազմանկյուններ նկարում, բայց իրականում ընտրություն ենք կատարում, պարզ ընտրություն, որը մեր մասին ավելի շատ է պատմում, քան կարող ենք պատկերացնել։

Դեմք։

Եթե լուսանկարում առաջինը դեմք եք տեսնում, ամենայն հավանականությամբ, միշտ շտապում եք։ Վախենում եք չհասցնել, ինչ-որ բան անավարտ թողնել։ Սարսափում եք մահվանից։ Հարկավոր է կանգ առնել, հստակեցնել առաջնահերթությունները և ընտրություն կատարել՝ ի օգուտ այս վայրկյանի, և ոչ՝ անսահման հեռու ապագայի։ Սկսեք վայելել պահը, և կյանքն ավելի պարզ կդառնա։ Կսկսեք ավելի հեշտ շնչել։

Աղոթող մարդու։

Եթե աղոթող ծերունին առաջինն է աչքի ընկնում, ձգտում եք ճնշել և վերահսկել զգացմունքները։ Հնարավոր է՝ հոգեբանական բռնության զոհ եք դարձել։ Վախենում եք մեղադրվել, հաճախ եք փորձում հաշվարկել բոլոր հնարավոր ճանապարհները՝ անսպասելիից խուսափելու համար։ Ընդ որում, դժվարությունները հաղթահարելու հազվադեպ պոտենցիալ ունեք։ Ընդամենը հարկավոր է հավատալ սեփական ուժերին և դադարել հոգ տանել շրջապատի մասին։

Հրեշտակ։

Մարդիկ, ովքեր առաջին հերթին նկատում են կենտրոնում երևացող հրեշտակին, անհատականություն են։ Ուշադիր են շրջապատի նկատմամբ, հստակորեն զգում են խոսակցի տրամադրության անկումները, հեշտությամբ գուշակում բառերը, որոնց կարիքը նա ունի։ Բնավորության առանձնահատկության հետևանքով մշտապես ապրումների մեջ են։ Նրանց հետաքրքրում է բացառապես ամեն բան, ինչ կապված է մտերիմների ու հարազատների հետ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ կան երևույթներ, որոնք ձեր իշխանության ներքո չեն։ Սովորեք տագնապներով չապրել։ Աջակցություն ցուցաբերեք, եղեք սիրելիների կողքին, բայց մի ապրեք մշտական մտածմունքներով։

Կրակ։

Շատ հոգեբաններ կրակը կապում են կրքի հետ։ Մարդիկ, ովքեր ուշադրություն են դարձրել կրակին, լրջորեն վախենում են սեփական զգացմունքներից։ Նրանք վախենում են մերժված կամ չհասկացված լինել։ Հարկավոր է մի կողմ թողնել դատարկ անհանգստությունն ու ուժ հավաքել՝ քայլ անելու համար։

Երկու հրեշտակ։ 

Երկու հրեշտակներին ամենից հաճախ նկատում են մարդիկ, ում բնավորության մեջ արտահայտված է երկակիությունը։ Որպես կանոն՝ նրանք հազվադեպ են ազնիվ լինում իրենք իրենց հետ և հաճախ են կոնֆլիկտներ ունենում շրջապատի հետ։ Առաջին հերթին հարկավոր է ինքներդ ձեզ խոստովանել սեփական ցանկությունները. այդ դեպքում ավելի հեշտ կլինի հասկանալ՝ ուր շարժվել և ինչ անել։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ