Ինչպես նիհարել ու հարթ որովայն ունենալ, եթե արդեն 40 տարեկան եք

Որքան տարիքը մեծանում է, այնքան դժվար է լինում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Շատ կանայք են նկատում, որ տարիների ընթացքում արդյունավետ դիետաներն ու ֆիզիկական վարժություններն այլևս արդյունք չեն ապահովում: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հիմնական պատճառը նյութափոխանակության դանդաղումն է: Այս ամենի վրա ազդում են նաև հորմոնալ ֆոնի փոփոխությունները, սննդակարգը, տոքսինների կուտակումը: Հարկավոր է հավասարակշռել սննդակարգը և ֆիզիկապես ակտիվ լինել՝ ոչ միայն ավելորդ կիլոգրամների կուտակումից, այլև առողջական խնդիրներից խուսափելու համար:

Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից նույնիսկ մեծ տարիքում:

Կծու մթերք: Շատ հետազոտություններ պնդում են, որ կծու պղպեղն օգնում է արագացնել նյութափոխանակությունն ու նվազեցնել ուտելու ցանկությունը:

Դանդաղ կերեք: Մասնագետները հիշեցնում են, որ, եթե սնվելու ընթացքում մոտ 30 վայրկյան դադար տաք, սննդի ընդունումը կավարտեք հենց այն ժամանակ, երբ օրգանիզմը հագեցած կլինի, և ավելորդ կալորիաներ չեք ընդունի:

Վարժություններ արեք: Քայլեք, վազեք, հեծանիվ քշեք, պարեք, գնացեք լողի: Ցանկացած կարդիո վարժություն օգնում է ամրացնել օրգանիզմը, ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այն նպաստում է նաև նյութափոխանակության արագացմանը:

Սնվելու ծրագիր կազմեք: Նախապես որոշեք՝ ինչ եք ուտելու օրվա ընթացքում: Հավասարակշռեք սննդակարգը՝ դրանում ներառելով բավարար քանակով սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Հիշեք, որ հավասարակշռված սննդակարգը կարևոր է ոչ միայն՝ գեղեցիկ կազմվածքի, այլև՝ առողջության համար:

Խրախուսեք ձեզ: Եթե շաբաթվա ընթացքում հետևել եք սննդակարգի կանոններին, մի օր կարող եք ձեզ թույլ տալ օգտագործել սիրելի ուտելիքը:

Կարևոր է որակը, ոչ թե քանակը: Հիշեք, որ սննդի որակը շատ ավելի կարևոր է, քան քանակը: Խուսափեք մշակման ենթարկված, մեծ քանակով վտանգավոր ճարպեր և շաքար պարունակող մթերքի օգտագործումից: Սննդակարգ ներառեք բնական մթերք:

Անջատեք հեռուստացույցը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուտելու ընթացքում հեռուստացույց նայելու արդյունքում կարող եք 13-25 տոկոսով շատ կալորիաներ օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: