Ահա 2 եղանակ, թե ինչպես կարելի է սպիտակացնել գուլպաներն ու վերնաշապիկները այնպես, որ դրանք նորի տեսք ստանան

Սիրում եք սպիտակ վերնաշապիկներ,բայց շուտ խամրելու պատճառով հրաժարվում ե՞ք դրանցից: Ելքը գտնված է:

Healthy 108 To You-ն պատմում է սպիտակ վերնաշապիկների, գուլպաների և նույնիսկ սպորտային կոշիկների կյանքը երկարացնելու երկու հաստատ գործող եղանակների մասին:

Մեթոդ №1:

Կերակրի սոդան խառնել 250 մլ տաք ջրի հետ: Խառնուրդը լցրեք սպիտակ իրերի վրա և գիշերը թողեք: Առավոտյան լվացեք, ինչպես միշտ:

Եթե դեղին բծերը չափազանց խորքային են, փորձեք լուծույթին ավելացնել աղ և եռացնել այն:

Դրանից հետո թրջեք իրերը այդ լուծույթով:

Մեթոդ №2:

Ասպիրինի 5 հաբեր լուծեք ջրի մեջ և 15 րոպեյով թրջեք սպիտակ հագուստը: Հետո լվացրեք:

Կամ էլ կարող եք նաև ասպիրին ավելացնել անմիջապես լվացքի ժամանակ:

Եթե ձեր իրերը գունավորվել են, մի շտապեք դրանցից ազատվել

Դրանք ջրի մեջ եռացրեք կիտրոնի հյութով և թողեք 15-20 րոպե: Հետո լվացեք, ինչպես միշտ:

Եթե չեք ուզում իրերը եռացնել, ապա լվացման ընթացքում պարզապես ավելացրեք քացախ:

Դա կօգնի նաև վերադարձնել հագուստի նախկին գույնը:

Հիշեք, որ ավելի լավ է սպիտակ բաները չորացնել արևի տակ:

Որո՞նք են հագուստները հնարավորինս երկար սպիտակ պահելու ձեր եղանակները: