Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

45

Aysor.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նա նշեց, որ Քոչարյանը տեղափոխվել է ԲԿ հետազոտության համար։

Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ, հնարավոր է, Ռոբերտ Քոչարյանը վիրահատվի:

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի», — ասել էր Սողոմոնյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երկու անգամ բուժզննություն է անցել. առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին, երկրորդը՝ հոկտեմբերի 3-ին։