Ահա թե կանանց որ արարքներն են ստիպում նյարդայնանալ կենդանակերպի ցանկացած նշանին տղամարդուն

93

Այս կանանց քայլերը նյարդայնացնում են կենդանակերպի ցանկացած նշանի տղամարդկանց։

Յուրաքանչյուր տղամարդու նյարդայնացնում են որոշ բաներ ու դրանք երբեմն այն աստիճանի կարող են հասնել, որ տղամարդը չկարողանա ներել սիրելիին։ Ահա թե ինչը չեն կարող ներել կենդանակերպի նշանները։

1. Խոյ

Խոյ-տղամարդիկ չեն կարող ներել իրենց կողքը գտնվող թույլ կնոջը։ Նրանք ուզում են տեսնել իսկական կին, որն ինքավստահ և ինքնուրույն է։ Եթե նրանք նկատում են, որ Դուք «թույլ սեռ» եք, ապա հարաբերությունները չեն ստացվի։

2. Ցուլ

Ցուլերը պարզապես տանել չեն կարողանում սպոնտան բաները։ Նրանց պետք չեն անակնկալներ կամ իմպրովիզացիաներ. ամեն ինչ պետք է լինի հասկանալի, հետևություններով լի ու տրամաբանական։ Եթե կինը որևէ անկանխատեսելի բան է անում, դա կսղոցի Ցուլի նյարդերը։

3. Երկվորյակ

Լռություն! Ահա թե ինչը տանել չեն կարող երկվորյակները։ Իհարկե, սկզբում համեստությունն ու լռակյացությունը գրավում են, բայց դա միայն հարաբերությունների առաջին էտապում է։ Հետո նրանք ձգտում են շփվել։

4. Խեցգետին

Խեցգետինները շատ զգայուն են, այդ պատճառով էլ նրանց համար կարևոր է զգալ զուգընկերոջ սերը։ Եթե նա անտարբերություն և սառնություն է ցուցաբերում, ուրեմն հարաբերությունների վերջը եկել է։

5. Առյուծ

Առյուծի սիրտը ստանալը բարդ է, բայց եթե Ձեզ հաջողվել է դա, ապա պատրաստ եղեք, որ պետք է գովաբանեք նրան, իսկ եթե արհամարհանք ցուցաբերեք, ապա նա արագ կհիասթափվի։

6. Կույս

Կույսերը շատ մաքրասեր են և երկրորդ կեսից սպասում են, որ համապատասխանի այդ պահանջներին։ Եթե աղջիկը մաքրասեր չէ, դա Կույսին չափազանց արագ կվանի։

7. Կշեռք

Կենտրոնացած ու հավասարակշված Կշեռքները պարզապես տանել չեն կարող վեճերն ու կոնֆլիկտները։ Նրանք դժվարությամբ են ընդունում իրենց մեղքը և ուզում են, որ երկրորդ կեսը քայլ անի։ Բայց դա պետք է շատ արագ լուծվի, որպեսզի Կշեռքները չհիասթափվեն։

8. Կարիճ

Կենդանակերպի այս միստիկական նշանն օժտված է ստի հանդեպ անհանդուրժողականությամբ։ Նա պարզապես տանել չի կարող, երբ նայում են իր աչքերի մեջ և ստում։ Նրանց համար նախընտրելի է դառը ճշմարտությունը։ Եթե կինը խաբում է նրան, ապա վայրկյանական ընկնում է նրա աչքից։

9. Աղեղնավոր

Եթե Աղեղնավորի զուգընկերը չունի իր ամբիցիաներն ու նպատակները, ապա դա պարզապես կհիասթափեցնի նրան։ Կինը չպետք է ուղղակի ապրի տղամարդու համար, նա պետք է իր համար ապրի։

10. Այծեղջյուր

Այծեղջյուրները տանել չեն կարողանում վատնումները։ Կինը պետք է փողի հետ վարվելու ձև իմանա, հաշվարկի բոլոր ծախսերն ու եկամուտները։ Այծեղջյուրը կնոջ քմահաճույքի համար չի ուզում մեծ գումարներ ծախսել։

11. Ջրհոս

Ջրհոսների համար կարևոր է, որ կինը լինի ներդաշնակ ինչպես արտաքինից, այնպես էլ՝ ներքուստ։ Ջրհոսն ուզում է, որ իր կինը զարգանա և ամեն օր նոր բան բացահայտի։

12. Ձկներ

Անմարդկային աղջիկները Ձկների համար չեն։ Նրանք պետք է կարեկցող աղջիկ, ով կսիրի ու հոգ կտանի շրջապատողների համար։