Գագիկ Ծառուկյանը Քիմ Քարդաշյանի համար նվեր է պատրաստել

459

ArmDaily.am-ի տեղեկություններով այսօր ամերիակահայ աստղ Քիմ Քարդաշյանն այցելելու է «Նոյ» գինու և կոնյակի գործարան, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

Մեր տեղեկություններով գործարանը անվանական տակառիկ է պատրաստել Քիմի համար, որի դիզայնը մի քանի անգամ փոփոխվել է, քանի որ վերջինիս սրտով չի եղել:

«Նոյ» գործարանից փորձեցինք տեղեկությունները ճշտել, սակայն գործարանի աշխատակիցներն այսօր շատ խառն էին և ոչ ոք չկարողացավ մեր հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ հյուրեր ունեն: