Երբեք չեմ հանձնվելու. Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

101

Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկումներ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Այս մասին նա նշել է այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ WCIT համաժողովի ընթացքում քննարկմանը մասնակցելուց հետո:

Նա շփվել է ինֆորմացիոն հովանավոր լրատվամիջոցների հետ:

Հարցին՝ արդյոք աշխատանքներ տանո՞ւմ Է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, դրական պատասխան է տվել:

«Միշտ անում եմ դա: Ես Սպիտակ տանը քննարկումներ եմ ունենում այդ հարցով: Նախագահի հետ մասնավոր խոսակցություն չեմ ունեցել, բայց այդ մասին խոսել եմ խորհրդականների հետ: Դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվի»,- ասել է նա:

Այսօր Քարդաշյանը մասնակցել է WCIT համաժողվի «Գաղափարների շուկա» քննարկմանը: Նա ներկայացրել է՝ ինչպես է օգտվում սոցցանցերից՝ իր բիզնեսը զարգացնելու համար: