Աննա Դովլաթյանի և Դավիթ Աղաջանյանի ծովափնյա հանգստի լուսանկարները

Այս օրերին երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը և դերասան Դավիթ Աղաջանյանը մեկնել են հանգստի։

Նրանք աշնան արձակուրդային տրամադրությունը փոխարինել են ամառային հանգստով։

Ավելի վաղ հայտնի զույգը գրառում էր կատարել՝ հետևորդներին առաջարկելով կռահել, թե իրենք այս անգամ որ երկիր են մեկնում։

Աննան պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, որոնցից մեկին կցել է մակագրություն․ «Սիրում եմ կյանքը և այն ամենն ինչ կատարվում է կյանքում»։

Իսկ ամուսնու՝ Դավիթի հետ արված լուսանկարները Աննան մակագրել է․ «Սերը դա․․․»։