Ինչն է պահում կնոջը «անկենդան» հարաբերություններում. ահա 5 պատճառ

Ցանկացած հարաբերություն (նույնիսկ «ամենաթունոտը») ինչ-որ մի բանի վրա հենվում է:

Հարցը միայն այն է, թե ինչն է այստեղ «սուպերսոսնձի» դեր կատարում:

Ի՞նչն է պահում կնոջը տղամարդու կողքին, որը նրան ամեն կերպ վիրավորում է և երբեմն նույնիսկ ձեռք բարձրացնում կնոջ վրա:

Կամ երկրորդ տարբերակը. զուգընկերները հոգնեցրել են միմյանց, բայց շարունակում են միասին ապրել: Ի՞նչն է պահում նրանց, ո՞րն է սրա գաղտնիքը:

Կան շատ պատճառներ, որոնք պահում են կնոջը վիրավորական հարաբերություններում: Ահա 5 ամենատարածվածները՝ ըստ հոգեբանների:

1. Սովորություն

Զգացմունքները կարծես թե մարել են, բայց զուգընկերները լավ են ճանաչում և հասկանում միմյանց: Բաժանվել չեն ուզում, քանի որ այդ դեպքում ստիպված են լինելու փոխել ողջ կյանքը:

2. Չիրականացած սպասումներ

Որքան էլ որ տարօրինակ է, որոշ կանայք շարունակում են մնալ զուգընկերոջ հետ տաղտկալի հարաբերություններում միայն այն պատճառով, որ իրենց մոտ հարաբերությունների գեղեցիկ պատրանք է ստեղծվել: Պատրանքներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ և հետո ափսոս է զուր ծախսված ժամանակը:

3. Կյանքի սցենար

Հաճախ կնոջը նման «անկենդան» հարաբերություններում պահում են կյանքի «կարգավորումները», որոնք նրանք ստացել են ծնողներից. «Կդիմանաս՝ կսիրես», «Մեր ցեղում դեռ ոչ ոք չի բաժանվել», «Սա քո խաչն է, պետք է տանես»:

4. Զուգընկերոջ մանիպուլյացիաները

Պետք չէ մտածել, թե «անկենդան» հարաբերություններում կանայք մշտապես տառապում են: Վտանգ զգալով՝ տղամարդն իր զոհին պարուրում է խնամքով, հոգատարությամբ, սիրով ու կրքով այն աստիճանի, որ կինը հավատում է, որ իրենց մոտ ամեն բան լավ կլինի: Ցավոք, այս փուլը երկար չի ձգվում:
5. Վախ

Միայնության նկատմամբ վախը կարող է ստիպել երկար տարիներ մնալ «անկենդան» հարաբերություններում: Իսկ ավելի սարսափելի է, երբ կինն իր զուգընկերոջից հնարավոր բացասական ռեակցիաներ է սպասում՝ զայրույթ, ագրեսիա, մեղադրանքներ, վրեժ:

Ինչ անել նման դեպքում

Պետք է հասկանալ, որ կանայք հաճախ են շարունակում ապրել թունոտ հարաբերություններում ոչ թե, որ դա իրենց դուր է գալիս, այլ որովհետև չեն կարող հեռանալ:

Բանն այն է, որ հաճախ բռնակալ ամուսնուց հեռանալը կարող է վատ վերջանալ կնոջ համար, անգամ մահով:

Տնային բռնության դեպքում պետք է անմիջապես դիմել օրինապահ մարմիններին: Բացի այդ՝ պետք է կինն այնպես անի, որ տղամարդը հասկանա, որ նա կարող է ինքն իրեն պաշտպանել, օգտվեք ընկերների աջակցությունից, տեղյակ պահեք ձեր շրջապատին: Մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները:

Իսկ եթե ձեր հարաբերությունները սպառել են իրենց, պարզապես միմյանց հաջողություն մաղթեք այլ զուգընկերոջ հետ: