Միշտ ոճային. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է ավտոմեքենայում։

Երգչուհին մոխրագույն բլուզ է կրում եւ պարզ սանրվածք է ընտրել։

Կերպարն ամբողջացնում են վառ շպարն ու արեւային ակնոցը։ «Հուդիի տրամադրություն»,- լուսանկարը մակագրել է նա։