7 կարևոր բաներ, որոնք եղունգները հուշում են առողջության մասին

1. Գունաթափում և փայլ։

Նյու Յորքի բժշկական կենտրոնի մաշկաբան Ջուլիա Ցզիի կարծիքով, եղունգների գունաթափումը կամ գունատությունը, որը նախկինում չի նկատվել, կարող է մատնանշել եղունգների ափսեի հետ կապված խնդիրների մասին:

«Եթե նման բծերը են հայտնվում, դա կարող հանդիսանալ եղունգների ափսեի մելանոմայի զարգացման առաջնային նշան»,

— բացատրում է բժիշկը:

2. Դեղնավուն երանգ։

«Եթե եղունգները ձեռք են բերել դեղնավուն երանգ, դա կարող է ցույց տալ պսորիազի առկայությունը», —

նշում է բժիշկը: Մի շարք մասնագետների կարծիքով՝ եղունգների դեղին գույնը խոսում է լյարդի հետ կապված խնդիրների մասին։

3. Կապույտ երանգ։

Ոչ պակաս տագնապալի է եղունգների կապտավուն երանգը։ Հարվարդի բժշկական դպրոցի բժիշկ Անդրեա Վայլի խոսքով ՝ դա կարող է մատնանշել հեմոգլոբինի ցածր մակարդակը, արյան շրջանառության եւ շնչառական համակարգի հետ կապված խնդիրները:

4. Սպիտակ բծերը։

Նրանք կարող են հայտնվել, ապա վերանակլ։ Շատերը նախընտրում են նշանակություն չտալ դրան, բայց իզուր։ Տարբեր ձեւի մանր սպիտակ բծերը խոսում են օրգանիզմում ցինկի կամ կալցիումի պակասի մասին:

Եթե եղունգներին սկսում են հայտնվել հորիզոնական սպիտակ գծեր, դա ցույց է տալիս երիկամների հիվանդություն։

5. Փոսիկներ։

Բժշկի խոսքով ՝ եղունգների մակերեւույթի վրա փոքր խորությունների առկայությունը կարող է խոսել այն մասին, որ մարդը մշտապես ուժեղ սթրես է ապրում։ Երկրորդ պատճառը նյութափոխանակության խանգարումն է։ Եվ, վերջապես, երրորդ պատճառը եղունգների վնասվածքն է։

6. Երկայնական գծեր։

Առավել հաճախ, բարակ երկայնական գծեր եղունգների վրա հայտնաբերվում են տարեցների մոտ, դա պայմանավորված է օրգանիզմի տարիքային փոփոխություններով։ Սակայն երբեմն այդ երևույթը կարող է առաջանալ երիտասարդների մոտ։ Այս դեպքում, երկայնական գծերի առաջացումը կարող է ցույց տալ, որ մարդը օգտագործում է ոչ բավարար հեղուկ։

7. Փխրունություն և շերտավորում։

Պատճառները մի քանիսն են։ Ամենատարածվածը բժիշկները նշում են A, E, D վիտամինների, ինչպես նաև երկաթի և ցինկի պակասն է: Բացի այդ, փխրուն և շերտվորվող եղունգները կարող են մատնանշել էնդոկրին և սրտանոթային համակարգի խնդիրներին և, մասնավորապես, դիաբետի առաջին նախանշանին: