Մեկ հնարավորություն` միլիոնի մեջ Բրիտանական ընտանիքում ծնվել են արտասովոր երկվորյակներ

Բրիտանական Բեյլի ընտանիքը անհամբերությամբ սպասում էր այս իրադարձությանը: 32-ամյա ամուսինները` Նիկոլան և Թոդդը, ունեցան անսովոր երկվորյակներ։

Մեկ հնարավորություն` միլիոնի մեջ Բրիտանական ընտանիքում ծնվել են արտասովոր երկվորյակներ

Նորածիններից մեկը ծնվել է Դաունի համախտանիշով, իսկ նման դեպքը սովորաբար լինում է միլիոնից մեկի դեպքում։

Բավականին տարօրինակ է, որ հղիության ընթացքում բժիշկները ոչ մի պաթոլոգիա չեն նկատել Նիկոլայի մոտ։

Մեկ հնարավորություն` միլիոնի մեջ Բրիտանական ընտանիքում ծնվել են արտասովոր երկվորյակներ

Հարփերը, ում մոտ ախտորոշվել է Դաունի համախտանիշ, ծնվել է գրեթե 40 րոպե շուտ, քան քույրը` Քուինին։

Երբ բժիշկները տեսան աղջկան, նրանք սկսեցին ներողություն խնդրել այն բանի համար, որ չեն կարողացել պարզել պաթոլոգիան և զգուշացնել մորը:

Մեկ հնարավորություն` միլիոնի մեջ Բրիտանական ընտանիքում ծնվել են արտասովոր երկվորյակներ

«Հիշում եմ, թե ինչպես էր բժիշկը կանգնել իմ առջև և երկար ժամանակ ներողություն էր խնդրում: Բայց երբ տեսա իմ նորածիններին, սիրտս անմիջապես հալվեց: Նրանք այնքան հիանալի էին։

«Երբ հղիության ընթացքում ուլտրաձայնային ստուգում արեցի, ոչ մի շեղում չկար», — ասաց Նիկոլան։

Մեկ հնարավորություն` միլիոնի մեջ Բրիտանական ընտանիքում ծնվել են արտասովոր երկվորյակներ

Կնոջ խոսքով՝ Հարփերն ու Քուինը բավականին ամուր կապ ունեն: Փոքրիկ աղջիկը` Քուինը, արդեն փոքր-ինչ նախանձում է իր ավագ քրոջը, քանի որ նրա մազերն աճել են։

Մեկ հնարավորություն` միլիոնի մեջ Բրիտանական ընտանիքում ծնվել են արտասովոր երկվորյակներ

«Այո, այո, Քուինը խանդում է: Նա առայժմ գլխին ունի միայն բաց գույնի և փափուկ բմբուլ, մինչդեռ Հարփերն արդեն ունի շագանակագույն պոչ: Բացի այդ, Հարփերը սկսեց ժպտալ ավելի շուտ, քան Քուինը », — ասաց կինը։

Մեկ հնարավորություն` միլիոնի մեջ Բրիտանական ընտանիքում ծնվել են արտասովոր երկվորյակներ

Դաունի համախտանիշով շատ երեխաների նման՝ Հարփերը ծնվել է սրտի հիվանդությամբ: Եվ երբ աղջիկը դառնա 6 տարեկան, այդ ժամանակ նա կվիրահատվի: Մայրիկը սիրում է իր աղջիկներին հավասարապես, չնայած այն բանին, որ նրանք շատ տարբեր են։

Նիկոլան դժգոհում է, որ իր շրջապատի մարդիկ հաճախ նայում են զգուշանալով և տհաճ բաներ են ասում:

Մեկ հնարավորություն` միլիոնի մեջ Բրիտանական ընտանիքում ծնվել են արտասովոր երկվորյակներ

«Դաունի համախտանիշը շատ մարդիկ դեռ ընկալում են բացասական և զգուշավոր: Հաճախ նրանք իմ աղջկան անվանում են «դաուն երեխա»: Բայց նա դաուն չի, նա Դաունի սինդրոմ ունի», — ասաց Նիկոլան:

Աղջիկներն ունեն մի մեծ եղբայր` Լուկասը, որը մեծ անհամբերությամբ էր սպասում քույրերի ծնունդին։

Մեկ հնարավորություն` միլիոնի մեջ Բրիտանական ընտանիքում ծնվել են արտասովոր երկվորյակներ

Պաշտոնական տվյալների համաձայն` Միացյալ Թագավորությունում բնակվում է Դաունի համախտանիշ ունեցող մոտ 40 հազար մարդ: Բայց այն դեպքը, երբ երկվորյակներից մեկը ծնվում է այս համախտանիշով, իսկապես եզակի է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: