9 նշան, որ պահապան հրեշտակը փորձում է ձեզ զգուշացնել սպառնացող վտանգի մասին

Պահապան հրեշտակը միշտ ձեզ հետևում է և ուղղորդում է այն ճանապարհով, որով վիճակված է անցնել ձեր հոգուն։

Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց նա միշտ ձեր շահերից է գործում։ Պահապան հրեշտակները պաշտպանում են մեզ փորձանքից և օգնում են հասկանալ, թե ինչ է կատարվում։

Միայն թե, եթե դուք ցանկանում եք ճիշտ վերծանել նրանց հաղորդագրությունները, պետք է իմանաք, թե ինչպես ճիշտ շփվեք նրանց հետ։

Ներկայացնում ենք 9 նշան է, որոնք ցույց են տալիս, որ պահապան–հրեշտակը փորձում է ձեզ զգուշացնել սպառնացող վտանգի մասին։

1. Արտասովոր հոտ

Երբ ինչ-որ վատ բան է տեղի ունենում, պահապան հրեշտակը անպայման այդ մասին տեղյակ է պահում։ Օրինակ այն շրջանում, որտեղ դուք ապրում եք, հրդեհ է բռնկվել և դուք իմացել եք այդ մասին, երբ վերադարձել եք աշխատանքից։ Բայց պահապան-հրեշտակը միշտ զգոն է, նա այդ մասին ձեզ կտեղեկացնի օրինակ ինչ-որ հոտով։ Այդ հոտը կհայտնվի հանկարծ, նախքան հրդեհը։ Մենք ուշադրություն չենք դարձնում այդպիսի բաներին, սակայն երբեմն նման նշանները խոսում են իրոք ինչ որ կարևոր բանի մասին։

2. Իրեր, որոնք իրենց տեղերում չեն գտնվում

Երբեմն իրերն իրենց տեղերում չեն գտնվում և դա պատահական չէ։ Օրինակ դուք չեք գտնում մեքենայի բանալիները և այդպիսով աշխատանքի ճանապարհին խուսափում եք վթարային իրավիճակից։ Դուք հնարավոր է կուշանաք աշխատանքից, բայց չեք էլ իմանա, որ հակառակ դեպքում դուք վթարի էիք ենթարկվելու։

3. Հիշողություններ, որոնք սկսում են հետապնդել ձեզ

Երբեմն մենք կրկին անում ենք այն, ինչ արել ենք անցյալում։ Ընդ որում, մենք բացարձակ չենք մտածում հետևանքների մասին։ Եթե նման բան է տեղի ունենում, մեր պահապան հրեշտակը մեզ որոշակի հիշողություններ է ուղարկում, որոնց մասին մենք մոռացել ենք։ Դա հիշեցում է վտանգի մասին, որին մենք մեզ կրկին ենթարկում ենք։

9 նշան, որ պահապան հրեշտակը փորձում է ձեզ զգուշացնել սպառնացող վտանգի մասին

4. Կասկածներ

Երբեմն պահապան հրեշտակը մեզ նեգատիվ մտքեր է ուղարկում և ստիպում է կասկածել ինչ-որ բանում։ Նա դա անում է ոչ թե մեզ ցավ պատճառելու համար, այլ որպեսզի մտածելու առիթ տա։ Հնարավոր է նա մեզ փորձում է հեռու պահել որևէ վտանգավոր փորձառությունից։

5. Երազներ

Քնի ժամանակ պահապան հրեշտակը մեզ հետ ավելի բովանդակալից է շփվում։ Նա կարող է զգուշացնել կամ ցույց տալ այն, ինչը տեղի է ունենալու ձեր կյանքում։ Երբեք մի անտեսեք երազները, դրանք ավելի իրական են, քան թվում է։

6. Ուժեղ հույզեր

Մեզ վառ, ուժեղ հույզեր ուղարկելով՝ պահապան հրեշտակը հնարավոր է փորձի ասել այն, ինչը տեղի է ունենալու մեր կյանքում։ Օրինակ, եթե դուք մեկի կողքին եք, ով ձեր վատն է կամենում, ձեզ մոտ կարող է անպաշպանության զգացողություն առաջանալ։ Նման նշանները պետք չէ անտեսել։

7. Դեժա-վյու

Հնարավոր է դուք զգում եք, որ արդեն եղել եք նման իրավիճակում կամ տեղում։ Այդպիսով պահապան հրեշտակը փորձում է ձեր ուշադրությունը ուղղել որոշակի բաների վրա։

9 նշան, որ պահապան հրեշտակը փորձում է ձեզ զգուշացնել սպառնացող վտանգի մասին

8. Հոսանքի հետ կապված անսարքություններ

Եթե նման բաներ եք նկատում (օրինակ երբ լույսը խաղում է և այլն),
ոչ մի դեպքում մի անտեսեք դրանք։ Հաճախ նման նշանը գալիս է այլ նշանների հետ համադրված։ Լսեք, թե ինչ է ասում ձեր պահապան-հրեշտակը։

9. Տարօրինակ հանդիպումներ

Երբեմն մեզ կանգնեցնելու համար պահապան հրեշտակը այլ մարդկանց օգնությանն է դիմում։ Դուք կարող է հանդիպեք մեկին և զրույցի բռնվեք։ Բնականաբար ուշանում եք և դրանից նյարդայնանում։ Միայն ավելի ուշ եք դուք գիտակցում, որ եթե այդ մարդը ձեզ չկանգնեցներ, ձեզ հետ ինչ որ տհաճ բան կարող էր տեղի ունենալ։ Նման դեպքերն ավելի հաճախ են տեղի ունենում, քան մենք կարծում ենք։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ