Այսօր շատ արագ և անհավանական համեղ ընթրիքի բաղադրատոմսով ենք կիսվում․ հավը գարեջրում՝ շոգեխաշված թավայի մեջ։
Այն շատ համեղ է ստացվում, նուրբ և հաճելի բույրով։
Անհրաժեշտ բաղադրիչներն են․
- Հավի ազդրեր – 6-7 հատ (900 գրամ)
- Գլուխ սոխ – 3-4 գլուխ
- Բաց գույնի գարեջուր – 500 մլ
- Աղ – ½ թ․գ․
- Սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Հավի ազդրերը լվանում ենք, չորացնում, դնում ենք թասի մեջ, աղ և պղպե ենք անում և խառնում։ Սոխը կիսալուսնաձև կտրատում ենք։
2. Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում, թաքացում ենք, դնում ենք հավի կտորները, 2 կողմից տապակում մինչև թեթև ոսկեգույն կդառնան։ Այնուհետև հավի վրա բաց գույնի գարեջուր ենք լցնում, կրակը ցածրացնում ենք և բերանը փակ շոգեխաշում ենք մոտ 20 րոպե, մինչև ամբողջ ջուրը քաշի;
3. Մատուցում ենք ցանկացած խավարտի հետ՝ կարտոֆիլ, մակարոն, բրինձ և այլն։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: