Այս կինը մեկ տարում 83 կգ է կորցրել՝ շաքար չօգտագործելու շնորհիվ

Այսօր ներկայացնում ենք Մեգի Ուելսի պատմությունը, որը 34 տարեկանում հայտնաբերել է, որ ավելի քան 136 կգ է կշռում։ Նրա առողջությունը վատանում էր, բայց այն ինչը ամենաշատն էր նրան վախեցրել, կզարմացնի ձեզ։

«Ես չէի վախենում, որ կմահանամ քաշիս պատճառով, բայց ես վախենում էի, որ եթե ինչ–որ բան ինձ հետ պատահի, երեխաներս լուսանկար չեն ունենա, որով կհիշեն ինձ։ Իմ տղան 6 տարեկան է, իսկ մենք ընդամենը երկու նկար ունենք միասին»,– ասում է Ուելսը։

Այս կինը մեկ տարում 83 կգ է կորցրել՝ շաքար չօգտագործելու շնորհիվ

2018 թվականի հունվարին նա որոշում է իր սննդակարգից բացառել ցանկացած տեսակի շաքարը և կրճատել ածխաջրերի օգտագործումը։ Առաջին ամսվա ընթացքում նա 10 կիլոգրամ կորցրեց։

Քաշի կորստի վրա կենտրոնանալու փոխարեն «90 կգ կամ 9 կգ, նա պարզապես կենտրոնացել էր այսօրվա վրա»։ «Ես ասացի ինձ. ես պետք է ապրեմ հաջորդ 24 ժամը։ Եթե ես որոշակի սնունդ կամ խմիչք ցանկանամ, վաղն այս ժամին ես դա ինձ թույլ կտամ»։

Այս կինը մեկ տարում 83 կգ է կորցրել՝ շաքար չօգտագործելու շնորհիվ

Սնունդի հարցում կարգապահության հասնելուց հետո Ուելսը կենտրոնացավ կետոգեն դիետայի վրա, որը ճարպերի բարձր պարունակությամբ և ածխաջրերի ցածր տոկոսով բերեց նրան քաշի երկար սպասված կորստին։
Չունենալով թանկարժեք և դժվար հասանելի սնունդի համար բավական միջոցներ, նա միսը, բանջարեղենն ու ձուն իր կերակրատեսակների հիմնական բաղադրիչն էր դարձրել։

«Ես պարզեցի, որ այս դիետան ցանկացած մարդ կարող է իրեն թույլ տալ ցանկացած բյուջեով»,– ասում է նա։

Այսօր Ուելսը նիհարել է 83 կգ։ Հիմա նա իր կյանքում նաև սպորտն է ավելացրել։

Այս կինը մեկ տարում 83 կգ է կորցրել՝ շաքար չօգտագործելու շնորհիվ

«Ես ինձ 15 տարով ավելի երիտասարդ եմ զգում, ես ինձ լրիվ այլ մարդ եմ զգում, կարծես նոր կյանք սկսած լինեմ» – ասում է նա։

Նա Facebook-ում իր էջն է բացել, որտեղ կիսվում է իր իրական և չմշակված նկարներով։ Նա երջանիկ է, որ հիմա կարողանում է թույլ տալ ավելի շատ շփվել իր ընտանիքի հետ և համատեղ նկարներ ունենալ երեխաների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: