Մրգեր, որոնք ձեր դեմքին կվերադարձնեն երիտասարդություն

Դեմքը ծերանում է ոչ միայն ժամանակի ազդեցությունից, այլ նաև վատ խնամքից:

Այն մեր այցեքարտն է: Այդ պատճառով երիտասարդ և թարմ տեսք ունենալու համար կարևոր է իմանալ մաշկի խնամքի արդյունավետ մեթոդներ:

Մրգերը հանդիսանում են վիտամինների, հակաօքսիդիչների և հանքանյութերի հարուստ աղբյուր։

Այդ պատճառով դրանք նաև մաշկի խնամքի համար կատարյալ միջոց են:

Մրգային դիմակներն իսկական հայտնագործություն են:

Բանան

Եթե հոգնել ենք, ապա կերեք բանան, որովհետև այն արագ վերականգնում է և ֆիզիկական, և մտավոր ուժերը: Բանանն օգտակար է նաև մաշկի համար, քանի որ պարունակում է հզոր հակաօքսիդիչներ հանդիսացող А, В և Е վիտամինները:

Կիտրոն

С վիտամինի պարունակության շնորհիվ կիտրոնն արագ վերականգնում է մաշկի բջիջները: Այն կարելի է ուղղակի դնել մաշկին պզուկներից և սև կետերից ազատվելու համար: Սակայն կիտրոն օգտագործելուց հետո ցանկալի չէ արևահարվել, քանի որ դա կառաջացնի մաշկի անցանկալի պիգմենտացիա:

Նարինջ

Այն պարունակում է С վիտամին և կոլագեն, որոնք օգնում են մաշկը պահել ավելի հարթ և փափուկ:

Պապայա

Պապայան ընդունակ է արդյունավետ կերպով մաշկը մաքրել աղտոտվածությունից և հեռացնել մեռած բջիջները` նպաստելով մաշկային ծածկույթի բնական վերարտադրությանը:

Մանգո

Մանգոն պարունակում է А վիտամինի մեծ քանակություն, ինչն օգնում է վերականգնելու մաշկի ստրուկտուրան, վերադարձնել էլաստիկությունը և նույնիսկ վերացնել կնճիռները:

Որպեսզի մաշկը լինի առողջ և գեղեցիկ, հարկավոր է հիշել նաև ջրի մասին: Բավարար քանակով ջուր օգտագործելը մաշկը պահում է խոնավ և նպաստում, որ այն մաքրվի բնական ճանապարհով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ