Կենդանակերպի 4 ամենաամուր նշանները

Խոյ։

Խոյը «կռվարար է», ում բոլորը ցանկանում են նմանվել։ Նա կարող է ուժեղ և նույնիսկ վախենալու թվալ, բայց դաժան դիմակի միջոցով նրանք պաշտպանվում են մարդկանցից, ում ճանաչում են։ Սուպերհերոսի նման Խոյն իր ուժն օգտագործում է միայն բարիի համար։ Երբեք չեք տեսնի, որ նա դաժանություն ցուցաբերի անծանոթի նկատմամբ, միայն, եթե նրանք չդիպչեն սրբությանը՝ մտերիմներին ու ընկերներին։

Ցուլ։

Առաջին հայացքից Ցուլը դաժան է թվում, բայց հարկավոր չէ կարծիք կազմել միայն մեկ շփումից հետո։ Ցուլի ուժը երևում է, երբ նա պաշտպանում է այն, ինչ սիրում է։ Նրա համար չկա ոչ մի այլ կարևոր բան, քան սերը որևէ բանի կամ որևէ մեկի նկատմամբ։ Ընդամենն ակնարկը, որ մտերիմին ցավ են պատճառել, Ցուլի մեջ կարող է կենդանու արթնացնել, որը չի հանգստանա, քանի դեռ չի ոչնչացրել նեղացնողին։

Այծեղջյուր։

Ավելի լավ է չկատակել Այծեղջյուրի հետ։ Նա կարող է պաշտպանել ինքն իրեն, և նրա համար միևնույն է, թե ինչ եք մտածում։ Այծեղջյուրի դաժան արտաքին տեսքը փորձ է՝  պաշտպանվել մարդկանցից, ովքեր փորձում են ազդել նրա ինքնավստահության վրա։

Ջրհոս։

Ջրհոսի դաժան վերաբերմունքը նման է Այծեղջյուրի դաժանությանը,  բայց Այծեղջյուրն այդպես է վարվում՝ իր դեմքը փրկելու համար։ Խնդիրն այն է, որ Ջրհոսը չի ցանկանում, որ մարդիկ ընկերանան իր հետ։ Իհարկե, նա կարող է կոպիտ լինել առաջին հանդիպման ընթացքում, բայց դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նա իրեն հարմար չի զգում, երբ չի  ճանաչում ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ